Խորհրդարանում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Արեն Մկրտչյանն անդրադարձավ հունիսի 22-ին «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի կոչին՝ ուղղված Քաղավիացիայի վարչության պետ «շատ սիրուն» աղջկան:
Թեև Էդմոն Մարուքյանը նիստերի դահլիճում չէր, այնուամենայնիվ պատգամավորը վստահ էր, որ կլսի իր ելույթը:
«Ինձ մոտ տպավորություն է, որ Էդմոն Մարուքյանը իրենց բակի բեսեդկայում պպզած ռեպլիկ էր թողնում բակով անցնող գեղեցկադեմ աղջկա հետևից։ Ես ուզում եմ հիշեցնել, որ պարոն Մարուքյանը պատգամավոր է և խոսում է Քաղավիացիայի պետի մասին: Կոչ եմ անում հարգել պատգամավորի մանդատը և դրսևորել իրեն կլասիկ պատգամավորի և ոչ ռաբիզ պատգամավորի պես»,- ասաց Արեն Մկրտչյանը:
Հիշեցնենք, որ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերով Քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությանն ու կառավարությանը կոչ է արել միջոցներ ձեռնարկել, որպեսզի ռուսական չվերթները Գյումրիում ավելանան: