▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երևանում տարածքը գնել են 1 միլիոնով, 1 տարի անց վաճառել 247 միլիոնով. Հայկ Մարության

2006 թվականին Երեւանի Քանաքեռ-Զեյթուն համայնքում համայնքից տարածք է գնվել 1 միլիոն դրամով, իսկ ընդամենը մեկ տարի անց նույն տարածքը վաճառվել է 247 միլիոնով:

Ավագանու այսօրվա նիստում հարցուպատասխանի ժամանակ այս մասին ասաց քաղաքապետ Հայկ Մարությանը: Նա նաեւ տեղեկացրեց, որ 2016 թվականին դատախազությունը գործը բացել է, բայց դա հետագա ընթացք չի ունեցել՝ վաղեմության ժամկետն անցած լինելու պատճառաբանությամբ:

 

 

 

«2016 թվականին նորից քրեական գործ են բացել, ես անգամ զարմացա, ասացի՝ վայ, հետաքրքրվել են, գործը բացել են, հետո պարզվեց՝ բացել էին, որ փակեն: Ասեն՝ դե տասը տարի անցել է, մենք անելիք չունենք: Ճիշտ է՝ չարաշահում է եղել, բայց քանի որ ժամկետն անցել է, քրեական պատասխանատվություն ոչ ոք չի կրելու»,- նշեց Մարությանը:

Քաղաքապետը նաեւ ասաց, որ այդ տարածքի համար մի ընկերություն նախագիծ է առաջարկել՝ շինարարություն անելու համար, բայց ներկա պայմաններում դա փաստորեն հնարավոր չէ:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին