▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանն ու Ադրբեջանը մեկական ձերբակալվածների են փոխանակել

Հայաստանի եւ Ադրբեջանի իշխանությունները միմյանց մեկական ձերբակալվածի են փոխանակել:

Ինչպես հայտնում է ԿԽՄԿ երեւանյան պատվիրակությունը, փոխանակումը տեղի է ունեցել այսօր՝ հունիսի 28-ին, Իջեւանի Կայան բնակավայրի մոտ՝ ԿԽՄԿ ներկայացուցիչների միջնորդությամբ:

 

 

 

 

 

 

 

 

 

ԿԽՄԿ ներկայացուցիչները պարբերաբար այցելել եւ ստուգել են նրանց պահման պայմանները եւ ապահովել են նրանց կապը ընտանիքների հետ:

Նշենք, որ խոսքը Հայաստանի քաղաքացի Զավեն Կարապետյանի եւ Ադրբեջանի քաղաքացի Էլվին Իբրահիմովի մասին է:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին