▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա թանգարանային պատմություն. Նիկոլ Փաշինյան

ՀՀ գլխավոր դատախազության կոլեգիայի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրավապահ համակարգում դեռևս կան բազում խնդիրներ:

 

 

«Մեր երկարամյա պատմության աղետալի էջերից բազմաթիվների պատճառը մեր իրականության մեջ արդարության եւ արդարադատության պակասն է, որը ազգը պառակտող ամենահզոր գործոնն է: Երբ մարդիկ բաժանվում են առաջին եւ երկրորդ կարգի, երբ իրավունքը լինում է էլիտար կիրառման գործիք: Այս իրողությունը մեր դասական գրականության մեջ բազմաթիվ արտահայտություններ է ունեցել: Հանրահայտ պատվածքներ կան այս թեմայով, ես այս պահին մտաբերում եմ «Աղքատի պատիվը» հանրահայտ պատմվածքը, որը մի օրինակ է այն մասին, թեինչպես շարքային քաղաքացու, նյութապես անապահով քաղաքացու իրավունքները կարող են ոտնատակ արվել այն դեպքերում, երբ թվում էր, թե արդարությունը կամ արդարադատությունը պետք է կանգնի այդ քաղաքացու կողքին: Պատահական չէ, որ մեր իրականության մեջ դեռեւս մինչեւ այսօր ամենատարածված ասույթներից մեկը հետեւյալն է. «Տերովին տերն է տարել, անտերին՝ գելը»: Հենց դատախազության և իրավապահ համակարգի գործունեության արդյունքում է, որ այդ «տերովին տերն է տարել, անտերին՝ գելը» արտահայտությունը պետք է դառնա որպես թանգարանային, բանահյուսական պատմություն և որևէ աղերս չպետք է ունենա մեր իրականության հետ- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Նա նշեց, որ ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի պետք է զգա, որ ինքն իր երկրում պաշտպանված է այնպես, ինչպես կայացած ընտանիքներում և հակառակը:

«Իրավունքը ՀՀ-ում այլևս էլիտար շնորհ չպետք է լինի. յուրաքանչյուր քաղաքացի պետք է վստահ լինի, որ այս համազգեստը և այս ուսադիրները կրող մարդիկ անմնացորդ ծառայում են յուրաքանչյուր քաղաքացու իրավունքներին՝ անկախ նրա կարգավիճակից, սոցիալական դիրքից, ծագումից, ապրելու վայրից, աշխատանքից և զբաղմունիքից»,- ընդգծեց Փաշինյանը:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին