▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եթե դասեր չքաղենք, թավշյա հեղափոխությունը կդառնա թավշյա հեռացում. Սասուն Միքայելյան

«Եթե դասեր չքաղենք, էս թավշյա հեղափոխությունը մեր կողմից կդառնա թավշյա հեռացում: Համակարգ ա ձևավորվել տարիների ընթացքում, որին ենթարկվել են մարդիկ, բայց նրանց մեջ մարդիկ կան, որ իրենց նորմալ են պահել, աշխատել են: Մենք եկել ենք, որ ոչ թե մարդ փոխենք, այլ մարդկանց փոխենք»,-  այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Սասուն Միքայելյանն՝ անդրադառնալով Աբովյանի քաղաքապետի ընտրությունների շուրջ ընթացող քննարկումներին:

 

 

Սասուն Միքայելյանը չբացառեց նաև, որ իրենց կուսակցության ներսում ինչ-որ խմորումներ և տարբեր թիմեր ձևավորված լինեն. «Բնական ա՝ եղել են խմորումներ, բոլորս էլ դա գիտենք: Ես չեմ ուզում անուններ տալ: Ես անուններ տվող չեմ, դատարանում էլ, որ երեք տարի նստել եմ, անուններ չեմ տվել»,- ասաց Սասուն Միքայելյանը՝ չցանկանալով հստակ անուններ և տեղեկություններ տալ:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին