▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մանվել Գրիգորյանի կյանքին վտանգ է սպառնում, բուժում չստանալու դեպքում կգնանք ոտքերի ամպուտացման. պաշտպան

 

Այսօր ԵԿՄ նախկին նախագահ, ՀՀԿ-ական նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի եւ նրա կնոջ՝ Նազիկ Ամիրյանի գործով հերթական դատական նիստն է:

 

 

 

 

 

 

 


Պաշտպանը Լևոն Բարսեղյանը նշեց, որ միջնորդում են Գրիգորյանի խափանման միջոց կալանավորումն անհապաղ վերացնելու և փոխարենը 10 մլն դրամ գրավի դիմաց բաց թողնելու համար։

«Նրա վիճակը գնում է վատթարացման: Որպես օրինակ՝ նրա ոտքերը հոսանքով լարման են տվել եւ արձանագրել, որ ոտքերի 70-50%-ը զգայունություն չունեն: Նրա մոտ արձանագրվել է հաղորդակցման, մտավոր եւ զգայական ֆունկցիաների դանդաղում, հետաքրքրությունների եւ պահանջմունքների բացակայություն»,-նշեց Լեւոն Բաղդասարյանը: 

Նշենք, որ Մանվել Գրիգորյանը դատարան է եկել անվասայլակով՝ երկու բժշկի ուղեկցությամբ, այնուհետեւ թթվածնային ապահովման սարքավորում են միացրել: 

Դատարանը գնաց խորհրդասենյակ` որոշում կայացնելու։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին