▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ քաղաքացիները պիտի մի քանի օտար լեզվի տիրապետեն. այս շարքում ռուսերենն ունի կարևոր նշանակություն.Նիկոլ Փաշինյան

Այսօր Մ. Վ. Լոմոնոսովի անվան պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն հայտնեց Ռուսաստանի կառավարությանը Երևանում Մոսկվայի պետական համալսարանի մասնաճյուղի բացման գործում ցուցաբերած շահագրգռության ու աջակցության համար։

«Նման համալսարանները մեզ հնարավորություն են տալիս ընդլայնել մեր մտահորիզոնը։ Բազմիցս ասել եմ, որ ՀՀ քաղաքացիները, որպես ռազմավարական տեսլական, պիտի առնվազն մի քանի օտար լեզվի տիրապետեն ու այս շարքում ռուսերենն ունի կարևոր ու առանձնահատուկ նշանակություն», - Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղում շրջանավարտների դիպլոմների հանձնման արարողությանն ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

 

 

 

 

Նա ընդգծեց՝ ուրախ է, որ համալսարանի գործունեությունը Հայաստանում ռուսերենի ընդլայնման ու զարգացման նոր հարթակ է դառնում։

«Այսօր դուք, որպես շրջանավարտ, անշուշտ, ձեր նպաստն եք բերելու Հայաստանի հետագա զարգացմանը, ձեր նպաստն եք բերելու հայ-ռուսական հարաբերությունների հետագա զարգացմանը, որը ինչպես Հայաստանի համար ունեցել է ռազմավարական նշանակություն, այնպես էլ ունի ու պիտի ունենա ռազմավարական նշանակություն», - դիմելով շրջանավարտներին՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։

Կարդացեք նաև՝ Ինչպես է Նիկոլ Փաշինյանը հանձնում Լոմոնոսովի համալսարանի մասնաճյուղի շրջանավարտների դիպլոմները

Բոլոր հարցերի լուծումը սերտորեն կապված է կրթության հետ. Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը՝ ՄՊՀ համալսարանի ռեկտորի հետ

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին