▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել

Սևանա լճից ջուր խմելուց հետո կենդանիները սկսել են ուռել ու սատկել: Այս մասին հայտնել է Zona Positive ֆեյսբուքյան էջը:

 

 

 

 

 

 

«Դեպքը տեղի է ունեցել այսօր, Մարտունի քաղաքում` Սևանա լճի ափի մոտ: Ականատեսներից մեկն ասում է, որ կենդանիները մոտ 10-ն էին, լճից ջուր խմելուց հետո սկսել են տարօրինակ պահել իրենց, ուռել են, հետո սատկել… Կենդանիների մի մասին դեռ չեն գտել, անտառի տարածքում անհետացել են:

 

 

Նկարներից պարզ է դառնում, որ կենդանիները, իրոք, ուռչած են. որոշների վիզը կտրած է, ու կոկորդից դուրս եկած զանգվածը կարծես ջրիմուռ կամ խոտ լինի: Հավանաբար, սատկելուց հետո կտրել են, որ տեսնեն` ինչ են կերել»,-ասված է գրառման մեջ»:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին