▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մինչև չգա հետինը՝ չի՞ հիշվի առաջինը․ պարոն Հայկ Մարության, մաքրեք քաղաքը աղբից․ Սոնա Աղեկյան

Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանը շրջայց է կատարել Երևանի Շենգավիթ վարչական շրջանի Շիրակի փողոցում և ուղիղ եթերով ցույց տվել փողոցում թափված աղբը:

«Ուզում եմ հասականամ աղբն է ավելի դուխով, թե մենք ենք ավելի դուխով, որ կարողանանք մերժել աղբին: Եթե որևէ մեկը կասի, որ այս աղբը մեր քաղաքացիներն են գցել, ես չեմ հավատա, որովհետև իմ ներկայությամբ մի քանի հոգի աղբը բերեցին և փորձեցին դնել վերևում: Անգամ չեն մաքրում, չեն ալվում, այսինքն թքած ունի մեր քաղաքային իշխանությունը, ամռան այս շոգ օրերին, այս տապին համաճարակ է: Մինչև չգա հետինը չի հիշվի առաջինը, իհարկե, Տարոնին մերժեցինք իր ապօրինությունների համար, հիմա տեսնենք ինչի է ուզում հասնել մեր քաղաքային իշխանությունը, որը եկավ իշխանության և ասեց, որ մաքրելու ենք քաղաքը, քայլ երկրորդ, պարոն Հայկ Մարության ես շատ հարգանքով եմ վերաբերվում ձեր դերասանական հմտություններին, մի զրկեք մեզ ձեզ որպես դերասան ունենալու հնարավորությունից: Եթե չեք կարողանում կատարել ձեր նախընտրական խոստումները, որոնք 7-ն են, մենք պարտավոր ենք արդեն բարձրաձայնել, որ դուք միտումնավոր Երևան քաղաքում ստեղծում եք մի իրավիճակ, որ մենք ունենանք համաճարակ, քաղաքը դիտավորյալ աղբակույտի է վերածվել, մենք երկու աղբավայր ունենք, սակայն դուք որոշել եք Երևանը աղբակույտի վերածել»,-ասում է նա:


Սոնա Աղեկյանը ասում է, որ այս վերաբերմունքը քաղաքացիների նկատմամբ անհանդուրժելի է և շարունակվելու դեպքում ոչ միայն կմերժեն նրանց, այլև կկանգնեն դատարանի առաջ:

 

«Պարոն Հայկ Մարության, մաքրեք քաղաքը աղբից, այլապես մենք կմաքրենք քաղաքը ձեզնից: Բավ է, երևանցին արդեն հոգնել է և կանի իր քայլը և այս անգամ իր քայլը կանի մտածված»,- ասաց նա:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին