▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արմեն Սարգսյանը մասնակցում է թթի փառատոնին

Թթի սիրահարները համախմբվել են Քարահունջ գյուղում. առիթն արդեն ավանդույթ դարձած  Թթի փառատոնն է, որն այսօր է և որին մասնակցում է նաև ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը։ Հիշեցնենք, որ երեկվանից Արմեն Սարգսյանը աշխատանքային այցով Սյունիքի մարզում է։ Քարահունջ գյուղը գտնվում է Գորիս քաղաքից 4 կմ հեռավորության վրա:

Փառատոնի մեկնարկը տրվում է մրցութային թութ թափելու արարողությամբ: Մրցույթի հաղթողներին տրվում են մրցանակներ: Փառատոնի շրջանակներում իրենց ապրանքները, ձեռագործ աշխատանքները, ավանդական ուտեստները, թթից պատրաստված օղին, դոշաբը, մուրաբան, չիրը և բերքն ու բարիքներն են ներկայացնում ինչպես տեղի. այնպես էլ շրջակա համայքների բնակիչները, բնակավայրերի արհեստագործները, ձեռագործ աշխատանքի վարպետները: Փառատոնի ընթացքում ներկայացվում է թթից օղու թորման ամբողջ գործընթացը, տեղում թխում են լավաշ, գաթա: Միջոցառումներն ուղեկցվում են ավանդական հայկական երգ ու պարով:

 

Տեսանյութը՝ Նարեկ Խաչատրյանի

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին