▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ճիշտը ոչ թե գազ, այլ դիզվառելիք օգտագործելն է, որն այդպիսի բռնկում չի առաջացնի. Ֆելիքս Ցոլակյան

 

«Վարկած կա, որ «Տոյոտա»-ն դիմացից խփել է «Գազել»-ին, որից հետո հետևից եկող «ՎԱԶ 2106»-ը նույնպես հարվածել է «Գազել»-ին: Դրանից հետո գազի արտահոսք է եղել ու բռնկում է եղել...Շատ արագ է վառվել, նույնիսկ փրկարարները չեն կարողացել մոտիկ կանգնել՝ հանգցնելու համար. 5-6 մետրից են կատարել աշխատանքները»,- այս մասին, այսօր՝ հուլիսի 8-ին, ԱԻՆ շարահրապարակում Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի շրջանավարտներին ավարտական դիպլոմների հանձնման հանդիսավոր արարողության ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց Արտակարգ իրավիճակների նախարար Ֆելիքս Ցոլակյանը՝ անդրադառնալով Երեւան-Երասխ ճանապարհին հուլիսի 6-ին տեղի ունեցած ողբերգական ավտովթարին:

Նախարարը նշել է, որ ճիշտը ոչ թե գազ, այլ դիզվառելիք օգտագործելն է, որն այդպիսի բռնկում չի առաջացնի.

«Բնական է, որ արտահոսքը գազի բալոնից է եղել: Այստեղ խնդիր կա, թե ինչ վառելիք օգտագործեն մարդատար տրանսպորային միջոցները: Երեւի ճիշտ է օգտագործել ոչ թե գազ, որը էժան է, այլ դիզելային վառելիք, որն այդպիսի բռնկում չի առաջացնի»,-ասաց նախարարը՝ հավելելով, որ հնարավոր է նման նախաձեռնությամբ հանդես գան:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին