▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Մասիվցի Անդիկի սպանության գործով «օրենքով գողեր» են բերման ենթարկվել

 

«ՀԺ»-ն գրում է, որ իր ունեցած տեղեկություններով՝ «օրենքով գող» մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանության գործով Հայաստանում գտնվող «օրենքով գողեր» են բերման ենթարկվել:

ՀՀ ոստիկանությունից տեղեկացրել են, որ ոստիկանությունը մշտապես նմանատիպ օպերատիվ աշխատանքներ իրականացնում է, որոնց մեծ մասը հրապարակման ենթակա չէ:

 

 

 

 

 

 

 

 

 

Հիշեցնենք, որ օրերս Նոր-Նորքի 5-րդ զանգվածում կրակոցներ էին հնչել և դեպքի վայր ժամանած ոստիկանության Նոր-Նորքի օպերատիվ խումբը նշված շենքի բակում հայտնաբերել էր «օրենքով գող» Անդիկի դին: Ոստիկանությունը «օրենքով գող» Անդիկի սպանության վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:

 

 

Կարդացեք նաև՝ Ոստիկանությունը «օրենքով գող» Անդիկի սպանության վերաբերյալ տեսանյութ է հրապարակել

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին