▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հաճույքով պատրաստ ենք ավելին անել ՀՀ-ում. «Մարիոթ Ինթերնեյշնլ» -ի ներկայացուցիչներն՝ նախագահին

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ընդունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կառավարման խորհրդի համանախագահներ Ռայներ Սաքաուին ու Փենքաշ Բրլային և Հայաստանում նրանց գործընկեր՝ «Գալաքսի» ընկերությունների խմբի ղեկավարներին:
Հյուրերը տեղեկացրել են «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում իրականացվող ներդրումային ծրագրերի ու աշխատանքների մասին: Մասնավորապես անդրադարձ է եղել «Գալաքսի» ընկերությունների խմբի հետ համատեղ Երևանում Marriott Courtyard հյուրանոցի կառուցման ծրագրին, որի բացումը նախատեսվում է հաջորդ տարի:
Նախագահը ողջունել է «Մարիոթ Ինթերնեյշնլ»-ի կողմից Հայաստանում գործունեությունն ընդլայնելու ծրագրերը՝ նշելով, որ մեր երկիրը խրախուսում է միջազգային ներդրումները և միջազգային հայտնի ապրանքանիշերի մուտքն ու գործունեությունը:
Հյուրերն ընդգծել են, որ իրենց համար հաճելի և հարմարավետ է աշխատել Հայաստանում, որտեղ ժողովուրդը հյուրընկալ ու բարյացակամ է: «Հաճույքով պատրաստ ենք ավելին անել Հայաստանում»,-ասել են նրանք: 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին