▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել է. նրանք հարցաքննվել են

«0րենքով գող» Մասիվցի Անդիկի հետ դեպքի վայրում գտնված երեք անձանց ինքնությունը պարզվել է, նրանք հարցաքննվել են:

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ  սպանությունից հետո որոշ ժամանակ պահանջվեց պարզելու, թե ովքեր են եղել Մասիվցի Անդիկի հետ նույն տաղավարում գտնված անձինք:

 

 

Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։ Համացանցում տարածվել են սպանության կադրերը, որտեղ երեւում է, որ դեպքի ժամանակ Մասիվցի Անդիկը նարդի խաղալիս է եղել։ Տաղավարում նրա հետ միասին գտնվել են եւս երեք հոգի, երբ սեւ հագուստով մի տղամարդ մոտեցել ու սկսել է կրակել։ Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել են պարկուճներ եւ փամփուշտ։ «Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին