▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը ներկա են գտնվել «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանը ներկա են գտնվել Ազգային Ժողովի այգում տեղի ունեցած «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի համերգին, որը նվիրված էր Կոմիտասի 150 և Տիգրան Մանսուրյանի 80-ամյակներին:

Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող 25 երաժշտական և արվեստի դպրոցների շուրջ 250 սաներից բաղկացած նվագախումբն ու երգչախումբը ստեղծվել են Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ:

Համերգի ընթացքում «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախմբի և երգչախմբի կատարմամբ առաջին անգամ հնչել է մեծանուն կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանի «Երևան» ստեղծագործությունը:

 

 

Բացառապես հայ կոմպոզիտորների ստեղծագործություներից կազմված համերգային ծրագրի ընթացքում հնչել են Կոմիտասի, Է. Միրզոյանի, Ղ. Սարյանի, Է. Հովհաննիսյանի, Տ. Մանսուրյանի և Ն. Զարիֆյանի ստեղծագործությունները, որոնց կատարմամբ նվագախմբի պատանի երաժիշտները առաջիկայում հանդես կգան նաև մարզերում և Արցախում:

Նվագախմբի գեղարվեստական ղեկավարը և դիրիժորն է Հարություն Արզումանյանը, խմբավարը՝ Լիլիթ Եդիգարյանը:

Դիտեք նաև՝

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին