▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց. Նիկոլ Փաշինյան

 

 

Արդեն տեղեկացրել ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և տիկին Աննա Հակոբյանն այցելել են «Հայաստանի մանուկներ» հիմնադրամի ՍՄԱՐԹ կենտրոն, որը տեղակայված է Լոռու մարզի Դեբետ գյուղում:

Վարչապետը պատասխանել է հավաքվածների հարցերին, մասնավորապես, անդրադառնալով հարցին, թե ո՞րն էր պատճառը, որ իրեն դրդել է սկսել հեղափոխության քայլարշավը` նշել է. «Ֆորմալ առումով իմ քաղաքական գործունեությունը սկսել եմ 2007 թվականին և երբ հրապարակային քաղաքական ելույթ եմ ունեցել` դրա հիմնական ուղերձը եղել է հետևյալը. դրանով Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին առաջարկել եմ բանաձև, որ յուրաքանչյուրն ասի, որ Հայաստանի Հանրապետության ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկը մարդ ես եմ: Դա պատասխանատվություն է և այդ պահից սկսած իմ ցանկացած քայլ անելիս շատ արագ միշտ փորձել եմ հասկանալ, թե այդ քայլն ինչքանո՞վ է համապատասխանում իմ առաջարկած բանաձևին: Շատ են խոսում օրենքի մասին, ասում են` պետք է լինի խիստ օրենք, բայց շատ կարևոր է մեր ներքին օրենքը, որ ունենք: Առաջին հերթին շատ ավելի կարևոր է, թե մեզանից յուրաքանչյուրն ինքն իրեն ինչքանո՞վ է սահմանափակում որպես լրագրող, պատգամավոր, քաղբանտարկյալ, վարչապետ: Ինչո՞վ է տարբերվում կոռումպացված պաշտոնյան չկոռումպացված պաշտոնյայից: Չկոռումպացվածն ունի ներքին արգելանքներ: Հայաստանի ապագան կախված է մեկ մարդուց և այդ մեկ մարդը դու ես, և այդ մեկ մարդը ես եմ»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

6 միլիոն դոլարի ներդրմամբ ՍՄԱՐԹ կենտրոնի այս ծրագիրը նպատակ ունի զարգացնելու տեղական ռեսուրսները և ստեղծելու հնարավորություններ` դրանք համայնքներում կիրառելու համար: Կենտրոնը ոչ ֆորմալ կրթության համապարփակ միջավայր է: Այն հավասար և համարժեք հնարավորություններ է ապահովում գյուղերի՝ երեք տարեկանից բարձր երեխաների, պատանիների և մեծահասակների համար։ ՍՄԱՐԹ կենտրոնի հայեցակարգի չորս հիմնասյուներն են` նորարարությունը և ստեղծագործականությունը, լեզուն և հաղորդակցությունը, ձեռներեցությունը և տեղական տնտեսական զարգացումը, ակտիվ քաղաքացիությունը և անձնային զարգացումը։

Տեղեկատվական տեխնոլոգիաները և օտար լեզուն ՍՄԱՐԹ ծրագրերի և ուսուցման նյութերի հիմքում են։ Ռոբոտիկայի ու ծրագրավորման ոլորտում ՍՄԱՐԹ-ի տարածաշրջանային բացառիկ գործընկերն է ձեռնարկությունների ռեսուրսների կառավարման ավտոմատացված SAP ընկերության Next-Gen լաբորատորիան։ ՍՄԱՐԹ ավանն ունի նաև հյուրատուն՝ հրավիրված մասնագետներին ու զբոսաշրջիկներին հյուրընկալելու համար։

Կարդացեք նաև՝ «Երբ բախտի դար էր, բախտ չունեինք». Նիկոլ Փաշինյանը մատնանշեց երկիրը փոխելու ճանապարհը

 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին