▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եկեք էդ սիրուն աղջիկ բառը չօգտագործենք և հարգենք «պռաֆեսիանալիզմը»․ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ

 

Քաղավիացիայի կոմիտեն առաջարկում է փոխել օրենքը՝ օդի փողի հետ կապված։ «Ես ասել եմ, որ ամենամեծ խոչընդոտներից մեկն այն է, որ Հայաստանում ծախսերը շատ բարձր են։ Եվ Զվարթնոցի սակագներն են բարձր, և մեր օդի գումարն է ավելանում, 10 հազար դրամը քիչ գումար չէ»,-հրավիրած ասուլիսում հայտարարեց Կոմիտեի ղեկավար Տաթևիկ Ռևազյանը։ Նա նկատեց, Եվրոպայում ավիատոմսի միջին գինը 40 եվրո է, իսկ այստեղ միայն օդի գումարը կազմում է 20 եվրո։ «Սա լուրջ խնդիր է, մենք ուզում ենք առաջարկել օդը փողը նոր ուղղությունների համար հանել, քանի որ, երբ ավիաընկերությունը նոր ուղղություն է զարգացնում դա իր համար շատ ռիսկային է։ Ժամանակ է պետք, որ ինքը կարողանա շուկան կառուցել»,-նշեց նա։ Կոմիտեի ղեկավարը հայտարարեց՝ իրենց շատ պարզ ասել են, եթե օդի փողը հանեն, «Զվարթնոց»-ն էլ պատրաստ լինի իր գները իջեցնել, նոր ուղությունների համար զեղչեր անել, ապա 2020-ի ամռանը հայկական շուկա մուտք գործող ավիաընկերություններ կլինեն։ Դրանցից մեկը «Ryanair լոուքոսթեր» ավիաընկերությունն է։ «Ես դա գրավոր էլ ունեմ»,-ասաց նա։

Մինչ այդ, պատասխանելով լրագրողներից մեկի հարցին, որ կրկին վերաբերում էր Էդմոն Մարուքյանի ակնարկին, Տաթևիկ Ռևազյանն ասել է. Եկեք էդ սիրուն աղջիկ բառը չօգտագործենք և հարգենք «պռաֆեսիանալիզմը»:

Կարդացեք նաև՝ Կխնդրեի, որ մեր կլասիկ պագամավորը, մինչև լայվ մտնելը, մի հատ զանգեր մեզ. Տաթևիկ Ռևազյանը` Էդմոն Մարուքյանի մասին

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին