▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սևանի ափամերձ տարածքների օբյեկտների տերերը փակել էին Երևան-Սևան մայրուղին

 

 

«Սեւանի ջրի թունավոր լինելու մասին լուրերը տուրիստական ընկերությունների կողմից կազմակերպված շոու է»։

Այս մասին այսօր՝ հուլիսի 15-ին, Սեւանի քաղաքապետարանի դիմաց բողոքի ակցիայի ժամանակ ասել է «Ընտանեկան լողափ» հանգստյան գոտու սեփականատեր Շահեն Ասատրյանը։

«Անցած տարվա հանգստացողների 2 տոկոսն է այս տարի Սեւանում հանգստանում։ Անցած տարի ազատ տեղի չունեինք, այս տարի էլ մարդ չի գալիս»,– շեշտել է նա։

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Շահեն Ասատրյանը նշում է՝ իրենց երեխաներն են լողանում Սեւանում, ապա հարցնում՝ ինչո՞ւ չեն թունավորվում, եթե թունավոր է Սեւանի ջուրը։

Ցուցարարները քաղաքապետարանի դիմաց ակցիա անելուց հետո հիմա ցույցը շարունակել են Երեւան–Սեւան մայրուղու «Գայի պոստ» կոչվող հատվածում եւ պահանջել են կառավարության ներկայացուցիչներից հայտարարել, որ Սեւանի ջուրը թունավոր չէ եւ վտանգավոր չէ լողալու համար։ Մայրուղում մեծ թվով մեքենաներ եւ բեռնարատարներ են կանգնեցվել։ Այստեղ որոշակի ոստիկանական ուժեր էին կենտրոնացած։ 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Ցուցարարների եւ ոստիկանների միջեւ իրավիճակը մի պահ լարվել է , քաշքշոց է սկսվել ոստիկանների հետ, սակայն հետո հանդարտվել է։ Ցուցարարները տեսնելով, որ մեքենաներն, այնուամենայնիվ, կարողանում են շրջանցել իրենց մեքենաները, որոշել են շարժվել դեպի Գագարին գյուղի մոտ գտնվող ճանապարհահատված, որտեղ մեքենաները չէին կարողանա շրջանցել եւ մայրուղին ամբողջությամբ կփակվի։ Նշենք, որ մայրուղին այս պահին բաց է:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին