▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սամվել Կարապետյանի եղբորորդին չի ընդունում մեղադրանքը. նա եւ Վահե Պարազյանը առերեսվել են

Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, «Տաշիր» ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:

Երեկ նախաքննական մարմինը նրան եւ ընկերոջը՝ Տիգրան Ասլանյանին, մեղադրանք է առաջադրել գործարար Վահե Պարազյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:

<p>Ռուսաստանաբնակ խոշոր գործարար, &laquo;Տաշիր&raquo; ընկերության սեփականատեր Սամվել Կարապետյանի եղբորորդին՝ Նարեկ Կարապետյանը, չի ընդունում իրեն առաջադրված մեղադրանքը:</p>
<p>Երեկ նախաքննական մարմինը նրան եւ ընկերոջը՝ Տիգրան Ասլանյանին, մեղադրանք է առաջադրել գործարար Վահե Պարազյանից առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար:</p>Ըստ նախաքննական մարմնի՝ օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու (Վահե Պարազյանի,-հեղ.) նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում, Երեւանի  սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ եւ պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար:
Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը (Նարեկ Կարապետյանը) զանգահարել է տուժողին եւ հանդիպման կանչել Երեւան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաեւ այլ անձինք, երիտասարդը, տուժողի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու եւ վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ:
Պաշտպանական կողմը գտնում է, որ վերոնշյալ մեղադրանքը բացահայտ ապօրինի է եւ իրականության հետ որեւէ առնչություն չունի: Մեր զրույցում Կարեպտյանի պաշտպան Արմեն Ֆերոսյանը նշեց, որ մեղադրանքի առաջադրման համար բացառապես հիմք է հանդիսացել Վահե Պարազյանի ցուցմունքը: «Սա, մենք կարծում ենք, որ դատական պրակտիկայում եզակի հանդիպող դեպք է, մենք գտնում ենք, որ պետք է մանրակրկիտ քննություն կատարվեր, նոր որոշեին անձին մեղադրանք առաջադրում են, թե ոչ: Եթե այդպես լինի, այսօր ցանկացած անձի ում երբ ուզեն՝ կարող են մեղադրանք առաջադրել, ինչ ա թե մի հոգի իր դեմ ինչ-որ զրպարտանք է գրել»,- ասաց պաշտպանը: Վերջինս նշեց, որ քննիչի մեղադրանքի որոշման դեմ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանաջելով վերացնել այն․ «Հույս ունենք, որ հետագա քննության ընթացքում»,- հավելեց Ֆերոյանը:
Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ Նարեկ Կարապետյանը ցուցմունք է տվել եւ ասել է, որ որեւիցե անձից գումար չի պահանջել, սպառնալիքներ չի հնչեցրել: Նարեկ Կարապետյանը իր ցուցմունքում նաեւ նշել է, որ Վահե Պարազյանի հետ վիճաբանել է ընկերը՝ Տիգրան Ասլանյանը. «Վիճաբանությունը կապված է Տիգրան Ասլանյանի հետ, ինչ-որ քաշքուկի մեջ են ընկել, ինքը (Նարեկ Կարապետյանը) ընդամենը բաժանել ու փորձել է նրանց հաշտեցնել»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Նարեկ Կարապետյանը Վահե Պարազյանին որեւէ գումարային պահանջ չի ներկայացրել: Պաշտպան Ֆերոյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ երեկ Նարեկ Կարապետյանն ու Վահե Պարազյանը առերես հարցաքննվել են: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի համաձայն՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: «Այո առերեսվել են, Նարեկ Կարապետյաը պնդել է իր ցուցմունքը, Վահե Պարազյանը՝ իր»,- ասաց Արմեն Ֆերոյանը: Մեր դիտարկմանը, որ Վահե Պարազյանի պնդմամբ՝ Նարեկ Կարապետյանը իր թիկնապահներով է իրեն ծեծի ենթարկել, պաշտպանը արձագանքեց. «Թիկնապահ հասկացողություն գոյություն չունի»: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի՝ արդյոք դեպքի վայրում տեսախցիկներ եղե՞լ են, թե՞ ոչ:

armtimes.com-ն է գրում և նշում, որ ըստ նախաքննական մարմնի՝ օբյեկտիվ քննությամբ պարզվել է, որ 28-ամյա երիտասարդը, շորթմամբ առանձնապես խոշոր չափերի գումար հափշտակելու շուրջ նախնական համաձայնության գալով ընկերոջ հետ, վախեցնելու, կամքը ճնշելու նպատակով, 2019թ. հուլիսի 3-ին՝ ժամը 19:30-ի սահմաններում, Երեւան քաղաքի Ալեք Մանուկյան փողոցում բռնություն է գործադրել 30-ամյա տղամարդու (Վահե Պարազյանի,-հեղ.) նկատմամբ, որից հետո նույն օրը՝ ժամը 22:30-ի սահմաններում:

 

 

 

 

 

 

 

 

Երեւանի  սրճարաններից մեկում կրկին հանդիպել է նրա հետ եւ պահանջել վճարել առանձնապես խոշոր չափի գումար:

Մերժում ստանալով՝ 28-ամյա երիտասարդը (Նարեկ Կարապետյանը) զանգահարել է տուժողին եւ հանդիպման կանչել Երեւան քաղաքի ռեստորաններից մեկում: Հանդիպման ժամանակ, որին ներկա են եղել նաեւ այլ անձինք, երիտասարդը, տուժողի եւ նրա ընտանիքի անդամների նկատմամբ բռնություն գործադրելու սպառնալիքով, շարունակել է պահանջել առանձնապես խոշոր չափի գումարը՝ մի խումբ անձանց հետ դարձյալ բռնություն գործադրելով 30-ամյա տղամարդու եւ վերջինիս հետ հանդիպման գնացած նրա ընկերոջ նկատմամբ:

Պաշտպանական կողմը գտնում է, որ վերոնշյալ մեղադրանքը բացահայտ ապօրինի է եւ իրականության հետ որեւէ առնչություն չունի: Մեր զրույցում Կարեպտյանի պաշտպան Արմեն Ֆերոսյանը նշեց, որ մեղադրանքի առաջադրման համար բացառապես հիմք է հանդիսացել Վահե Պարազյանի ցուցմունքը: «Սա, մենք կարծում ենք, որ դատական պրակտիկայում եզակի հանդիպող դեպք է, մենք գտնում ենք, որ պետք է մանրակրկիտ քննություն կատարվեր, նոր որոշեին անձին մեղադրանք առաջադրում են, թե ոչ: Եթե այդպես լինի, այսօր ցանկացած անձի ում երբ ուզեն՝ կարող են մեղադրանք առաջադրել, ինչ ա թե մի հոգի իր դեմ ինչ-որ զրպարտանք է գրել»,- ասաց պաշտպանը: Վերջինս նշեց, որ քննիչի մեղադրանքի որոշման դեմ բողոքներ են ներկայացրել ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին՝ պահանաջելով վերացնել այն․ «Հույս ունենք, որ հետագա քննության ընթացքում»,- հավելեց Ֆերոյանը:

 

 

 

 

 

 

 

Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ Նարեկ Կարապետյանը ցուցմունք է տվել եւ ասել է, որ որեւիցե անձից գումար չի պահանջել, սպառնալիքներ չի հնչեցրել: Նարեկ Կարապետյանը իր ցուցմունքում նաեւ նշել է, որ Վահե Պարազյանի հետ վիճաբանել է ընկերը՝ Տիգրան Ասլանյանը. «Վիճաբանությունը կապված է Տիգրան Ասլանյանի հետ, ինչ-որ քաշքուկի մեջ են ընկել, ինքը (Նարեկ Կարապետյանը) ընդամենը բաժանել ու փորձել է նրանց հաշտեցնել»,- շարունակեց մեր զրուցակիցը՝ հավելելով, որ Նարեկ Կարապետյանը Վահե Պարազյանին որեւէ գումարային պահանջ չի ներկայացրել: Պաշտպան Ֆերոյանը հաստատեց մեր այն տեղեկությունը, որ երեկ Նարեկ Կարապետյանն ու Վահե Պարազյանը առերես հարցաքննվել են: ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքի 216 հոդվածի համաձայն՝ քննիչը պարտավոր է կատարել առերեսում, եթե էական հակասություններ կան մեղադրյալի եւ մեկ այլ անձի ցուցմունքներում: «Այո առերեսվել են, Նարեկ Կարապետյաը պնդել է իր ցուցմունքը, Վահե Պարազյանը՝ իր»,- ասաց Արմեն Ֆերոյանը: Մեր դիտարկմանը, որ Վահե Պարազյանի պնդմամբ՝ Նարեկ Կարապետյանը իր թիկնապահներով է իրեն ծեծի ենթարկել, պաշտպանը արձագանքեց. «Թիկնապահ հասկացողություն գոյություն չունի»: Մեր հարցին ի պատասխան՝ պաշտպանն ասաց, որ տեղեկություն չունի՝ արդյոք դեպքի վայրում տեսախցիկներ եղե՞լ են, թե՞ ոչ:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին