▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բախում Իջեւանում. 11 վիրավոր ոստիկան տեղափոխվել է հիվանդանոց

Մոտ մեկ ժամ առաջ բախում է տեղի ունեցել Իջեւան քաղաքի ճանապարհը փակող ցուցարարների եւ ոստիկանների միջեւ: Ոստիկանները փորձել են ճնշել ցուցարարներին, որոնք էլ ընդդիմացել են եւ քարերով ծեծկռտուք սկսել:

«Հայկական ժամանակ»-ն է գրում և նշում, որ 11 վիրավոր ոստիկաններ տեղափոխվել են Իջեւանի բժշկական կենտրոն: ԲԿ-ի գլխավոր բժիշկ Վազգեն Մարգարյանը  զրույցում ասել է, որ վիրավոր ոստիկաններից միայն մեկի մոտ է խնդրահարույց վիճակ, հիվանդանոց է տեղափոխվել գանգուղեղային եւ քթի վնասվածքով: «Հիվանդի մոտ հարվածնային ցնցում է»,- հավելել է գլխավոր բժիշկը:

«Մեզ մոտ տեղափոխվածները հիմնականում ոստիկաններ են քաղաքացիական անձինք, որպես այդպիսին չեն գալիս, փախչում են, որ պատվիրատուներին չմատնեն: Բնականաբար, որ գան գրանցվեն ոստիկանները գալու են ու հարցաքննեն դրա համար էլ խուսափում են, փախնում են տները»,-ասել է Վազգեն Մարգարյանը:

 

Իջեւան ԲԿ-ի գլխավոր բժիշկը նկատեց, որ վնասվածքները հիմնականում հեռվից շպրտած քարերի եւ փայտերի հարվածներ են:

Նշենք, որ ժամը 23:00-ի դրությամբ ցուցարարները շարունակում են փակ պահել միջպետական ճանապարհը:

Հիշեցնենք, որ երեկ առավոտից մի քանի քաղաքացիներ փակել էին Իջեւանի շուկայից քիչ ներքեւ ՀՀ-Վրաստան միջպետական ճանապարհը: Նրանք պահանջում էին թույլ տալ, որպեսզի գյուղացիները մտնեն անտառ եւ ծառահատումներ իրականացնեն: Դրա պատճառով բեռնատարների եւ մարդատար մեքենաների կիլոմետրանոց խցանում էր առաջացել: Այսօր ցուցարները նույնպես շարունակել են ակցիան եւ փակել միջպետական ճանապարհը:

news.am-ն էլ գրում է, որ   բողոքի ակցիայի մասնակիցներից Արթուր Վարդազարյանն ասել է, որ ոստիկանները փորձել են բացել ճանապարհը, սկսվել է հրմշտոց, մի քանի ցուցարաներ վնասվածքներ են ստացել։ 

Նա պատմել է, որ մի ցուցարարի մեջքին են խփել, մյուսի քիթը վնասել, բայց չեն կարողացել հեռացնել ճանապարհից, քանի որ ժողովուրդը շատ է եղել։ Այժմ նրանք սպասում են պաշտոնյաների, որոնք լուծում կտան իրենց խնդրին։

Լուսանկարը՝ Հետքի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին