▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել.Նիկոլ Փաշինյան

 

«Երբեմն այնպիսի տպավարություն կարող է ստացվել, որ օրինակ Իջևանում, Բերդում, Թումանյանի տարածաշրջանում բոլորը զբաղված են փայտ կտրել վաճառելով: Ամենևին այդպես չէ: Դա մարդկանց նեղ շրջանակ է, որ երկար տարիներ իր կոռուպցիոն կապերով ստեղծել է որոշակի լծակներ, ցանց և, ըստ էության, այսօր մենք գործ ունենք այդ ցանցի հետ»,- այսօր կառավարության նիստում անդրադառանալով Իջանում երեկ տեղի ունեցած միջադեպին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա չբացառեց, որ այդ գործողությունները թիկունքից, ետնաբեմերից կառավարվում են այն պոտենցյալ մարդկանց կողմից, ովքեր, վարչապետի խոսքով, անխուսափելիորեն կրելու են պատասխանատվություն:

«Ոչ մի կոմպրոմիս չի լինելու, ոչ մի ապօրինի կոմպրոմիս չի լինելու: Ես հստակ այս խնդիրը դնում եմ իրավապահ համակարգի առաջ. ոստիկանության, ԱԱԾ-ի, մյուս իրավապահ մարմինների գործունակության խնդիրն է դրված. ապօրինի գործունեության հետ ոչ մի կոմպրոմիս չի լինելու: ՀՀ կառավարության հետ որևէ մեկը չի կարող շանտաժով խոսել: Սա գործնականում կյանքի կոչելը իրավապահ համակարգի խնդիրն է»,- հայտարարեց ՀՀ վարչապետը՝ հավելելով, որ չնայած վերը նշվածին, միայն պատժողական տրամաբանությամբ չպետք է առաջնորդվել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին