▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

ԱԱԾ տնօրենի կոչը տավուշցիներին

Անթույլատրելի է ցանկացած իրավիճակ, երբ ոստիկանության եւ առհասարակ իրավապահ ներկայացուցիչների նկատմամբ կիրառվում է ուժ ու չեն ենթարկվում իրավապահների օրինական պահանջներին: Այս մասին Իջեւանում լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը` անդրադառնալով երեկ տեղի ունեցած միջադեպին:

«Ստեղծված իրավիճակը իրոք մտահոգիչ է եւ 2018 թվականի մայիսից հետո երեւի թե առաջին դեպքն է: Պետք է ամեն ինչ արվի, որպեսզի մի կողմից պաշտպանվի մեր քաղաքացիների շահերը եւ երկրորդ կողմից ապահովվի օրենքի անվերապահ կատարումը: Իմ հիմնական այցելության նպատակը դա է: Հիմա մենք բոլորս գնալու ենք մարզպետարան՝ անցկացնելու ենք խորհրդակցություն մարզպետի եւ համայնքի ղեկավարների մասնակցությամբ, ինչպես նաեւ իրավապահ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Կարծում եմ, որ այսօր այս հարցի լուծումը վերջնական կտրվի եւ իջեւանցիները կվերադառնան նորմալ բնականոն կյանքին»,- ասել է Վանեցյանը:

Ավելի ուշ՝ տեղի ունեցած խորհրդակցությունից հետո ԱԱԾ տնօրենը լրագրողներին ասել է, որ երեկվա ակցիան ոչ թե ինքնաբուխ հավաք էր, այլ մի քանի անձանց կողմից կազմակերպված սադրանք. «Սադրանք էր, որը մեր մարզ այցելելուց եւ այս խորհրդակցությունն անցկացնելուց հետո ամենեւին չի նշանակում, որ մեղավորները չեն բացահայտվելու եւ չեն պատժվելու»։ 

Ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջեւ. «Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը»,- նշել է  Վանեցյանը:

ԱԱԾ տնօրենն ասաց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջեւ. «Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը»,- նշեց Վանեցյանը:
«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով եւ մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք որպես փայտանյութ դիտելը»,- ասաց ԱԱԾ տնօրենը։
Վանեցյանը ասաց, որ դրանք կարող են լինել բացառիկ զբոսաշրջային տարածքներ։
«Քննարկվեց մի տարբերակ այն փայտանյութի, վառելանյութի մասով, որը քաղաքացիները հանում են անտառից, որ օգտագործեն իրենց տները ջեռուցելու համար։ Տարբերակն այն է, որ պետությունը կարգավորի այդ փայտի հավաքման պրոցեսը, այսինքն՝ անտառ չմտնեն քաղաքացիները, այլ պետությունը՝ համապատասխան ծառայությունների միջոցով, հավաքի փայտը, հանի անտառից դուրս ու համայնքի ղեկավարների կամ մարզպետարանների միջոցով բաժանի քաղաքացիներին»,- ասաց Վանեցյանը:
Նրա խոսքով՝ վերջին շրջանում ԱԱԾ-ն բոլոր անտառային տարածքներում իրականացրել է համապատասխան օպերատիվ հետախուզական միջոցառումները։
«Բացահայտվել են բազմաթիվ դեպքեր, ապօրինի անտառահատումների հետ կապված ավելի քան 10 քրեական գործ է հարուցված միայն ԱԱԾ-ի կողմից, որոնց մեջ ներգարվված են նաեւ մի շարք պաշտոնատար անձինք»,- ասաց Վանեցյանը։
Վանեցյանի խոսքով՝ բոլոր գործերով Քննչական կոմիտեում իրականացվում է քննություն։
ԱԱԾ տնօրենը տավուշցիներին կոչ արեց այլեւս թույլ չտալ այնպիսի արարքներ, ինչպիսին եղավ երեկ։
«Բոլոր ծագած հարցերը կլուծեն մարզպետարանում ու համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում։ Ես համոզված եմ, որ հաստատ կգտնեն լուծումներ»,- ասաց Վանեցյանը։ԱԱԾ տնօրենն ասաց, որ ոստիկանության հետ համատեղ աշխատանքի արդյունքում բոլորը կհայտաբերվեն ու կկանգնեն օրենքի առջեւ. «Այս խնդիրը ստանալու է լուծում, որը բավարարելու է թե՛ քաղաքացիներին, թե՛ պետությանը»,- նշեց Վանեցյանը:

 

 

 

 

 

 

 

 

 

«Տավուշի մարզը բացառիկ է իր անտառներով եւ մարզի համար դրանք կարող են օգտագործվել ավելի արդյունավետ, քան դրանք որպես փայտանյութ դիտելը»,- ասել է ԱԱԾ տնօրենը։

ԱԱԾ տնօրենը տավուշցիներին կոչ է արել այլեւս թույլ չտալ այնպիսի արարքներ, ինչպիսին եղավ երեկ։

«Բոլոր ծագած հարցերը կլուծեն մարզպետարանում ու համայնքի ղեկավարների հետ բանակցությունների արդյունքում։ Ես համոզված եմ, որ հաստատ կգտնեն լուծումներ»,- ասել է Վանեցյանը։

 

 

Դիտեք նաև՝ 

 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին