Սիսիանում քիչ առաջ պայթյուն է տեղի ունեցել, ինչի հետևանքով մեկ մարդ մահացել է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում տեղեկացնում է Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության պատգամավոր Սրբուհի Գրիգորյանը։
«Սիսիանում պայթյուն է եղել։ Կա մեկ զոհ։ Քիչ առաջ եղա դեպքի վայրում։ Իրավապահներն աշխատում են»,– գրել է պատգամավորը։
Արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ հուլիսի 19-ին՝ ժամը 07:50-ին, «911» ծառայությանը տեղեկություն է հաղորդվել, որ ժամը 07:05-ի սահմաններում Սիսիան քաղաքի Կամոյի փողոցի տներից մեկի բակում տեղի է ունեցել պայթյուն, ինչի հետևանքով Վ. Հ.-ն (ծնված 1945թ.) տեղում մահացել է: