▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ամեն ինչ պետք է բացատրե՞մ. Ռոբերտ Քոչարյանը մասնակցում էր իր գույքի վրա դրված կալանքի գործով բողոքի քննությանը

Վերաքննիչ քրեկան դատարանում, դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր մեկնարկել է, ապա հետաձգվել է Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա դրված կալանքի հարցով ՀՀ դատախազության կողմից ներկայացրած բողոքի քննությունը:

Նիստին մասնակցում էր նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Այս մասին գրում է Armtimes.com-ը՝ նշելով, որ նիստին էին ներկայացել բողոքը բերած դատախազները: Ինչի վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանը ասաց, որ ինքը դատական նիստի վերաբերյալ տեղեկացվել է 4-5 օր առաջ եւ որ դատախազներն էլ են տեղյակ եղել նիստի մասին։ Ըստ նրա՝ դատախազների կողմից դատական նիստին չներկայանալը գործը ձգձգելու միտում ունի։ Այսպիսով՝ դատարանը որոշում կայացրեց հետաձգել այսօրվա դատական նիստը եւ նշանակվեց հուլիսի 24-ին։

Նիստի ավարտին լրագրողները հետաքրքրվեցին, թե ինչպես է ստացվել, որ այսօրվա նիստին որոշել է մասնակցել, Քոչարյանը արձագանքեց. «Ամեն ինչ պետք է բացատրե՞մ»:

Նշենք, որ առաջին ատյանի դատարանի դատավոր Աննա Դանիբեկյանը, քննելով Ռոբերտ Քոչարյանի գույքի վրա կալանք դնելու որոշման դեմ նրա պաշտպանի բողոքը, հունիսի 7–ին որոշում էր կայացրել, որ Հատուկ քննչական ծառայության այդ որոշմամբ խախտվել են Ռոբերտ Քոչարյանի իրավունքները, սակայն դատարանը չէր պարտավորեցրել վերացնել խախտումը։ Դատախազությունը համարում է, որ Ռոբերտ Քոչարյանի գույքի վերաբերյալ որոշումն օրինական է եւ բողոքարկել է այս որոշումը։

Առաջին ատյանի դատարանում քննվող բողոքի քննությանը Ռոբետ Քոչարյանը որեւէ անգամ չի մասնակցել:

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին