▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ռաբիզ երգիչը՝ Շառլ Ազնավուրի հրապարակում

Ֆեյսբուքյան օգտատերերերից մեկը տեսանյութ է ներկայացրել, թե ինչպես է Շառլ Ազնավուրի հրապարակում տեղադրվախ բեմից ռաբիզ երգիչը երգում ու,դիմելով Երևանի քաղաքապետարանին, գրել է՝ սա անթույլատրելի է Ազնավուրի հրապարակում։ Կարծում եմ երգացանկն էլ պետք է ստուգվի թույլատրություն տալուց առաջ։

 

 

 

 

 

 

 

 

 

Թերևս այս տեսանյութին արձագանքելով՝ Երևանի ավագանու անդամ Լիլիթ Պիպոյանը գրել է․ 

Ռաբիզը հաղթականորեն հնչում է Երևանի փողոցային համերգներում՝ կոկորդի վերին մաս գցած ելևէջներով, որոնք պետք է որ նշանակեն սիրային հույզի բարձրագույն աստիճան, բայց իրականում արտահայտում են վուլգար , ցածր ու պարզունակ զգացում և զգայություն։ Այն թելադրվում է լսողներին և պասիվորեն իրենց կողմից ընդունվում։ Լսողներն էլ ակամայից դառնում են այդպիսին, այսինքն ռաբիզ, այսինքն՝ պարզունակ, հասարակ ու կոպիտ։ Ձևավորվում է (կամ արդեն ձևավորվել է) համատարած, արդեն լեգիտիմ դարձած ազգային մտածողության տեսակ։

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին