▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկի սպանությունը պատվիրված է եղել. Օսիպյան

«Օրենքով գող» Մասիվցի Անդիկ մականունով հայտնի Անդրանիկ Հարությունյանի սպանությունը պատվիրված է եղել. այս մասին այսօր ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ ոստիկանապետ Վալերի Օսպիյանը:

«Շուտով մենք հանրությանը կներկայանցնեք այս դեպքի հետ կապված մեր բոլոր հաջողությունները»,- նշեց ոստիկանապետը՝ հավելելով, որ առայժմ փակագծեր չի բացելու:

Նշենք, որ Մասիվցի Անդիկի սպանության գործի շրջանակում բերման էին ենթարկվել Հայաստանում գտնվող «օրենքով գողերը», խուզարկվել մի քանիսի բնակարանները:


 

Հիշեցնենք, որ Անդրանիկ Հարությունյանը սպանվել է 2019 թվականի հուլիսի 2-ին՝ ուշ երեկոյան, իր տան բակում։

«Օրենքով գողին» պատճառվել է 4 հրազենային վնասվածք, որոնցից մեկը՝ դեմքին: Ոստիկանությունը «օրենքով գողի»  սպանության վերաբերյալ տեսանյութ էր հրապարակել:

Կարդացեք նաև՝ Մենք շարունակում ենք ասֆալտին փռելու գործողությունները. Վալերի Օսիպյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին