▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սեփական քաղաքացիների նկատմամբ էսպիսի արհամարհական վերաբերմունքի համար մեղավորները պիտի պատասխան տան

ԱԺ պատգամավոր Բաբկեն Թունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

 

 

 

«Հուրգադա-Երևան թռիչքի չեղարկումը, որի պատճառով Հուրգադայում մնացած 100-ից ավելի քաղաքացիներ մնացել են օդանավակայանում ու տեղի հյուրանոցներում, անընդունելի է։
Էդ խնդիրը ոչ թե ֆորսմաժորային է, այլ ինչ-որ մեկի (մի քանիսի) փնթի ու անպատասխանատու աշխատելաոճի հետևանք։
Ես էս հարցով հետամուտ եմ լինելու, ու սեփական քաղաքացիների նկատմամբ էսպիսի արհամարհական վերաբերմունքի համար մեղավորները պիտի պատասխան տան»։

Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։ Եգիպտոսում Հայաստանի դեսպանության հյուպատոսը փոխանցել է, որ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։ Հունական ավիափոխադրողը պատրաստ է գումարը ստանալու դեպքում իրականացնել չվերթը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին