▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Որոշակի խնդիրներ եղել են, բայց դրանք արդեն անցյալում են. ԱԽ քարտուղարը՝ Երևան-Ստեփանակերտ հարաբերությունների մասին

 

 

Այսօր՝ հուլիսի 26-ին, հրավիրված ասուլիսի ժամանակ ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարեց, որ Երևան-Ստեփանակերտ հարաբերություններն այս պահին գտնվում են շատ լավ վիճակում, որոշակի խնդիրներ եղել են, բայց այդ խնդիրներն արդեն անցյալում են: Իսկ որպես օրինակ՝ Արմեն Գրիգորյանը նշեց այն հանգամանքը, որ շատ շուտով Արցախում կմեկնարկեն Համահայկական խաղերը:

Բացի դրանից, քարտուղարը նաև նկատեց, որ հայկական երկու հանրապետությունների անվտանգության միջավայրը միասնական է.

 

 

 

 

 

 

 

 

 

 

«Հաշվի առնելով այդ միասնականության հանգամանքը՝ անհրաժեշտություն կա, որ համատեղ մտածենք այն բոլոր սպառնալիքների մասին, որոնք գոյություն ունեն, կարողանանք ֆիքսել դրանք և հասկանալ, թե ինչպես ենք կարողանալու քայլեր ձեռնարկել չեզոքացենու համար»,- ասաց Գրիգորյանը:

 

ԱԽ քարտուղարի մամուլի ասուլիսից որոշ հատվածներ՝ տեսանյութում։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին