▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կասեցվել են Քոչարյանի գործով դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները

Ժամանակավորապես կասեցվել են Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանի լիազորությունները: Բարձրագույն դատական խորհուրդը երեկ բավարարել է Գլխավոր դատախազության միջնորդությունը` քրեական գործ հարուցել Ռոբերտ Քոչարյանի գործը քննող Դավիթ Գրիգորյանի նկատմամբ և ըստ այդմ ժամանակավորապես կասեցնել նրա լիազորությունները որպես դատավոր:
Հիշեցնենք, որ դատավորի փաստաբան Գեորգի Մելիքյանը Դավիթ Գրիգորյանի իրավունքների խախտման վերաբերյալ դիմել է Բարձրագույն դատական խորհուրդ, ինչպես նաեւ՝ հանցագործության մասին հաղորդում ներկայացրել Ոստիկանություն։ Ըստ փաստաբանի՝ դատավորի աշխատասենյակը կնիքվել էր մինչեւ դատարանի կողմից խուզարկության թույլտվության որոշման ստանալը, ինչն ըստ նրա` ապօրինի է։

 


Հիշեցնենք նաև, որ Դավիթ Գրիգորյանը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և մյուսների գործով դատավորն է, նա փոխել էր  Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցը` ազատ արձակելով նրան։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին