«Սանիթեք» ընկերությունը փոշմանել է եւ Թբիլիսիում կայանալիք ասուլիսը տեղափոխել Երեւան:
Այս առնչությամբ, ընկերության տարածած հայտարարության մեջ ասվում է.
«Սանիթեք» ընեկերության միակ մտահոգությունն ու նպատակը կենտրոնացումն է այն խնդիրների վրա է, թե մենք այսօր ինչու հասանք այս կետին եւ թե ինչ պետք է արվի, որպեսզի հնարավոր լինի հաղթահարել ստեղծված իրադրությունը:
«Սանիթեք» ընկերության համար ինչպես եւ նախկինում, այնպես էլ հիմա մնում է կարեւոր հետեւյալը` ներկայացնել հստակ փաստեր, թվեր եւ ներկայացնել ճշարտությունն այս ողջ պատմության:
Որոշումը Թբիլիսիից մամուլի ասուլիսն իրականացնելու միակ ճանապարհն էր «Սանիթեք» ընկերության տնօրինության համար անձամբ ներկայացնելու խնդիրը` ելնելով քաղաքացիների եւ Երեւան քաղաքի հանդեպ ունեցած հարգանքից եւ վերաբերմունքից, քանի որ նրանց ներկայությունը Երեւանում այս փուլում ցանկալի չէ` չունենք երաշխիքներ, որ ընկերության բաժնետերերի եւ ներկայացուցիչների նկատմամբ չեն իրականացվի ոչ իրավաչափ հետապնդումներ:
Որպեսզի հնարավոր լինի խուսափել ընկերության դեմ նոր քարոզարշավի թեմայի ստեղծումից եւ չկորցնել հիմնական նպատակը, ընկերության մամուլի ասուլիսը, ընկերության ներկայացուցիչների մասնկացությամբ, տեղի կունենա ուրբաթ օրը` ս.թ. օգոստոսի 2-ին ժամը 12:00 Արմենիա Մարիոթ հյուրանցի «Տրդատ թագավոր» սրահում»:
Հավելենք, որ ավելի վաղ Կառավարության դիմաց ասուլիսի ժամանակ Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանն անդրադարձել էր «Սանիթեք» ընկերության՝ հուլիսի 31-ին Թբիլիսիում նախատեսված ասուլիսին: «Ընկերությունը պատրաստվում է հարևան պետության մայրաքաղաքում պատասխանել լրագրողների հարցերին, մինչդեռ հայ հասարակությունը երկար ժամանակն սպասում է աղբահանության խնդրի լուծման, ոչ թե մեկնաբանությունների, այն էլ՝ Թբիլիսիում: ««Սանիթեք»-ի այս քայլը կարող է վնաս հասցնել ոչ միայն մեր քաղաքին, այլև՝ պետությանը: Խոսքը գնում է մի կազմակերպության մասին, որը հանդիսանում է օտարերկրյա ներդրող ու նրա կողմից հարևան պետության մայրաքաղաքում նման քննարկում անելն ազդելու է Երևանի հեղինակության վրա: Կոչ եմ անում ընկերության ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից»: Բանախոսը նշեց, որ մինչ այս պահն ընկերության կողմից որևէ բացատրություն չի տրվել, թե ինչո՞ւ է նման որոշում կայացվել. «Այսքան ժամանակ «Սանիթեք»-ն իր խնդիրները բարձրաձայնելու խոչընդոտ չի ունեցել Երևանում... Չեմ կարծում, որ երևանյան աղբամանների պրոբլեմների մասին պետք է խոսել Թբիլիսիում»,- նշել էր Խաժակյանը: