ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Անթույլատրել վիճակում, սանիտարահիգիենիկ նորմերի խախտմամբ մսի տեղափոխման հարցով ՀՀ պաշտպանության նախարարի կողմից նշանակվել է ծառայողական քննություն։ Մեղավորները, միանշանակ, կպատժվեն։ Նաև նման դեպքերից խուսափելու համար լավագույն լուծումը սննդի ապահովման կարգը փոխել է պետք, որը առաջարկում ենք»։
Նշենք, որ ավելի վաղ համացանցում տեսանյութ էր տարածվել, որտեղ զինվորների համար միսը տեղափոխվում էր առանց ծածկի, կիզիչ արևի տակ:


