▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ֆիքսենք, որ ավտոմաքսատունը տեղափոխվում է Գյումրի․ Որոշումն ընդունվեց

Ապրիլի 9-ին ՊԵԿ Արարատյան մաքսատուն կատարած շրջայցից հետո վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանձնարարել էր ավտոմաքսատունը Երևանից տեղափոխել Գյումրի։ 

Կառավարության նիստի օրակարգում  ընդգրկվել էր նաև  այս հարցը։ Որոշումն ընդունվել է։ 

Նշենք, որ ՊԵԿ-ը,ըստ որոշման հիմնավորման, համատեղել է արտաքին տնտեսական գործունեության կենտրոն հիմնելու գաղափարը ավտամաքսազերծման գործընթացը Գյումրի տեղափոխելու հետ։ ՊԵԿ-ը նախնական ուսումնասիրություն է կատարել և պարզ է դարձել, որ նման կենտրոն հիմնելու համար անհրաժեշտ է 20 հեկտար մակերեսով հողատարածք, որից 4.5 հեկտարը բավարար է ավտոմեքենաների մաքսային ձևակերպումների համապատասխան սրահների ու կայանման հրապարակի համար։ 

 

 

Որոշվել է, Գյումրիում պաշտպանության նախարարության ենթակայության ներքո գտնվող 21.5 հեկտար մակերեսով տարածքը հատկացնել ԱՏԳ կենտրոնի ու մաքսայի ձևակերպումների համար։ Ոստիկանության ստորաբաժանում այս կենտրոնում ևս տեղակայված է լինելու։ Գյումրիում այս կենտրոնի ստեղծման համար անհրաժեշտ է լինելու 181 միլիոն դրամ։ 

Հուլիսի 20-ին Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ ավտոմաքսատունը Գյումրի կտեղափոխվի մինչ տարվա վերջ։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին