▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում

 

Երևանի քաղաքապետարանը ֆեյսբուքյան իր էջում հայտնում է.

«Երևանի քաղաքապետարանի հաղորդման հիման վրա՝ գերեզմանաքարերի պղծման դեպքով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում:

 

Վերջին շրջանում հաճախակի են դարձել դեպքերը, երբ գերեզմանատներում որոշ անձանց կողմից պղծվում են գերեզմանաքարերը: Շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանի «Բնակչության հատուկ սպասարկում» ՀՈԱԿ-ը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն, որտեղ նյութեր են նախապատրաստվում»:

Հիշեցնենք, որ այսօր ֆեյսբուքյան օգտատեր Մերուժ Գասպարյանը տեսանյութ է տարածել Եռաբլուրից, որտեղ երևում է, որ հանգչած հերոսների գերեզմանները պղծվել են:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին