▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Արցախցիների աչքերի մեջ ուղիղ նայելով ունենալու եմ շատ կարևոր խոսակցություն․ Նիկոլ Փաշինյան

Արդեն տեղեկացրել ենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր Ֆեյսբուքյան ուղիղ եթերի ժամանակ հայտարարեց, որ օգոստոսի 5-ին` ժամը 19.00-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: «Սպասում եմ բոլորիդ Արցախում՝ Վերածննդի հրապարակում, որտեղ կունենամ ընդարձակ ելույթ մեր համազգային հարցերի, ինչպես նաև Արցախի և Հայաստանի վերաբերյալ»,-ասել է ՀՀ վարչապետը:

 

 

 

 

 

 

 

 

 

Նիկոլ Փաշինյանը նաև նշել է, որ արցախցիների աչքերի մեջ ուղիղ նայելով ունենալու է շատ կարևոր խոսակցություն։ Նշենք, որ Համահայկական յոթերորդ խաղերն անցկացվելու են օգոստոսի 5-ից 17-ը: Բացման հանդիսավոր արարողությունը տեղի է ունենալու Արցախի մայրաքաղաք Ստեփանակերտում:

Կարդացեք նաև՝ Օգոստոսի 5-ին ելույթ կունենամ Ստեփանակերտում․ Նիկոլ Փաշինյանն ուղիղ եթերում ասել է, թե ինչի՞ մասին է խոսելու

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին