▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Վնասվել է «Շշի Մելոյի» Range Rover-ը. մանրամասներ՝ Երևան-Սևան ճանապարհին տեղի ունեցած պայթյունի մասին

Արդեն տեղեկացրել ենք, որ այսօր Երևան-Սևան ավտոճանապարհին՝ «Արծվի» արձանի մոտակայքում, տեղի է ունեցել պայթյուն:

Պարզվել է, որ պայթյունի հետևանքով վնասվել են նշված վայրում կայանված Range Rover մակնիշի 555 LL 05 համարանիշի և Nissan մակինիշի 35 MD 686 համարանիշի ավտոմեքենաները։ Range Rover-ը պատկանում է Ազգային ժողովի նախկին պատգամավոր, գործարար «Շշի Մելոե մականվամբ՝ Մելիք Մանուկյանին։ Վերջինս լրատվամիջոցների հետ զրույցում հաստատել է տեղեկությունը՝ նշելով, որ պատճառի մասին դեռ որևէ հստակ տեղեկություն չունի:

 

 

 

 

 

 

 

 

 

Նշենք, այդ հատվածում է գտնվում «Շշի Մելոյին» պատկանող ապակե տարաների գործարանը։

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին