▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Բա ի՞նչ անեմ, ասեմ՝ ԼԳԲՏ-ի ցավը տանե՞մ. Գևորգ Պետրոսյան

 

 

Այսօր՝ օգոստոսի 3-ին,հրավիրված մամուլի ասուլիսի ժամանակ ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանը հայտարարեց, որ Հայաստանն այժմ բարոյալքման վտանգի տակ է, ճիշտ ուղու վրա չէ:

«Երկու բան է մնացել, որ ջնջեն՝ հայ ավանդական ընտանիքն ու Հայ առաքելական եկեղեցին»,- նշեց պատգամավորը և շարունակեց.

«Ասում է՝ ինչպես է նա ԱԺ պատգամավոր, եթե նման կարծիք է հայտնել ԼԳԲՏ համայնքի հանդեպ: Բա ի՞նչ անեմ, ասեմ՝ ԼԳԲՏ-ի ցավը տանե՞մ: Թող իրենք իրենց ցավը տանեն, մենք պարզապես հոգ տանենք մեր ազգային անվտանգության մասին: ԲՀԿ-ն ավանդական արժեհամակարգի կողմնակից է: Ոչ ավանդական սեռական կողմնորոշում հագուրդ տվողներին զիջելու հարցում մենք որևէ նահանջ չունենք: Մենք պայքարելու ենք օրենքով մեզ ընձեռված բոլոր հնարավորությունների շրջանակներում: Մարդ չենք ծեծելու, չենք սպանելու, բռնության քարոզ չենք անելու»:

 

Ըստ պատգամավորի՝ նոր իշխանության օրոք ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչներն սկսել են ակտիվանալ՝ փողոցում ոստիկան են ծեծում, բայց ոչ մի հետևանք չկա:

«Նրանք ծաղրում են մեզ, այն աստիճանի են ծաղրում, որ... Դու ո՛վ ես, որ կանգնես, ասես՝ մի ամիս հետո հայ ազգը չոքելու է ԼԳԲՏ-ների առաջ, ժողովո՛ւրդ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամեն ինչը: Սա մեր խայտառակությունն է: Ինձ շատ հետաքրքիր է՝ կրթության և գիտության նախարարն ի՞նչ հարց է քննարկել տրանսգենդեր Կարաբինայի հետ: Հիմա ես որ ուզեմ՝ մտնել նախարարի մոտ, կարող է՝ 3 օր հերթ կանգնեմ»,- նշեց նա:

Իսկ ինչ վերաբերում է Ստամբուլյան կոնվեցիային, Գևորգ Պետրոսյանն ասաց.

«Այն, ինչ ուղղված է մեր արժեհամակարգի դեմ, սպառնալիք է պետականության համար, դեմ ենք քվեարկելու»:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին