▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

«Պոբեդան» դադարեցնում է Հայաստան չվերթները

 

«Պոբեդա» լոուքոսթերը ձմեռային սեզոնից դադարեցնում է Գյումրի (Հայաստան) չվերթները: 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել է ավիաընկերությունում աղբյուրը: Նրա խոսքով՝ չվերթների դադարեցման վերաբերյալ որոշման պատճառը կապված է Գյումրիի օդանավակայանում վառելանյութի պարբերական թերլիցքավորման հետ:

«Գյումրիի օդանավակայանում, ցավոք, վառելանյութի լիցքավորման ընկերությունը պարբերաբար թերլիցքավորում է կատարում: «Պոբեդան» բազմիցս դիմել է օդանավակայանի ղեկավարությանը՝ պահանջելով պարզել իրավիճակը: Սակայն օդանավակայանի միջոցառումներն անբավարար են, եւ վառելանյութ լիցքավորողը շարունակում է թերլիցքավորման պրակտիկան: «Պոբեդան» իր ծրագրած չվերթները Գյումրի կկատարի մինչեւ ամառային սեզոնի վերջը, որպեսզի իր հաճախորդներին դժվար դրության մեջ չդնի, բայց ձմեռային սեզոնից այս երթուղով տոմսերի վաճառքը դադարեցված է»,- ասել է նա:

Ընկերության պաշտոնական ներկայացուցիչը հաստատել է, որ վաճառքը դադարեցված է:

Այս պահին «Պոբեդան» կատարում է Մոսկվայից Գյումրի շաբաթական 10 չվերթ (այդտեղից առաջարկվում է տեղափոխում մինչեւ Երեւան), ձմեռային սեզոնին նախատեսված էր շաբաթական 7 չվերթ: Լոուքոսթերը Գյումրի չվերթները սկսել էր 2016 թվականին դեկտեմբերին:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին