ASEKOSE.am-ի բլից հարցերին պատասխանում է Գոռ Գրիգորյանը (Եգոր Գլումով)
-Հե՞շտ է արդյոք Հայաստանում հեռուստատեսություն մուտք գործել:
-Ինձ համար շատ հեշտ էր, չէ՞ որ հեռուստատեսություն ռադիոյից եմ տեղափոխվել:
-Ի՞նչ է հարկավոր հաղորդավար լինելու համար:
-Ուղեղ:
-Ի՞նչպես եք գնահատում այժմյան ռադիոհեռուստասեսության վիճակն ու որակը:
-Չեմ պատրաստվում վիճել, բայց իմ երեխաներին թույլ չեմ տալիս հեռուստացույց դիտել: Ինչ վերաբերում է ինձ, ապա միայն ֆուտբոլ եմ նայում:
Իսկ ռադիոյի մասին ոչինչ չեմ ասի, վախենում եմ սուբյեկտիվ լինի:
-Եթե լինեիք քաղաքական գործիչ, ապա…
-Հեծանիվ կվարեի և կիսավարտիք կհագնեի…
-Ինչպիսի՞ն է Գլումովը կյանքում և ընտանիքում:
-Զանգահարեք իմ կնոջը…
-Ձեր սիրելիին արված ամենամեծ անակնկալը ո՞րն է եղել: Կամ հակառակը:
-Կարծում եմ, դա այն օրն էր, երբ հայտնեցի մեր նշանադրության մասին:
-Կա՞ մի բան, որ միշտ պիտի լինի Ձեր տանը:
-Սեր, հարգանք, հասկացողություն և մեծ սեղան, որի շուրջ ընտանիքի անդամները կնախաճաշեն, կճաշեն…
-Իսկ ի՞նչ չեք հանդուրժի Ձեր տանը:
-Անտարբերությունը:
-Հատկանիշ, որն ամենաշատն եք գնահատում մարդու մեջ:
-Անկեղծությունը:
- Որո՞նք են Ձեր բացասական գծերը:
-Ծույլ եմ…
-Կարողանում ե՞ք ժամանակ տրամադրել և' աշխատանքին, և' ընտանիքին:
-Այո, աշխատում եմ:
-Ձեր կյանքի ամենադաժան կատակը:
-Կարծում եմ` դա իմ մահը կլինի:
-Գլումովը երջանիկ է, երբ…
-Երբ երեխաներս առողջ են:
-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել, որը` զվարճացրել:
-Ընդհանրապես բամբասանքներին շատ հանգիստ եմ վերաբերվում: Ծիծաղելի էր, երբ երթուղայինում մայրիկիս փորձել էին համոզել, թե հրեա եմ: Կամ, թե տաքսու վարորդն ինչպես էր շշուկով հարցնում, թե ճի՞շտ է, որ երեխաներս տարբեր կանանցից են:
-Ո՞րն է համարվում Ձեր ամենամեծ ձեռքբերումը:
-Կարծում եմ, դա իմ ընտանիքն է:
-Ի՞նչ կմաղթեք հայ ժողովրդին և ռադիոունկնդիրներին:
-Հաջողություն, երջանկություն և, ամենակարևորը, մի' հիասթափվեք, ամեն մարդ իր երջանկությունը ստեղծողն է:
Հարցազրույցը` Երվանդ Մարեյանի