▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Երգիչ Սարգիս Ավետիսյանը ` մանկության ռոբոտի ու առաջին սիրո մասին

 

ASEKOSE.am-ի թղթակիցը զրուցել է հայկական շոու-բիզնեսի նորահայտ երգիչ Սարգիս Ավետիսյանի հետ, և  պարզել, թե ապագայի համար ինչ ծրագրեր ունի:

 

-Մանկությունից   մնացած   մի  հուշ,  որը  միշտ  ժպիտով  եք  հիշում:

-Իմ խաղալիք ռոբոտն է, որը նվեր եմ ստացել իմ 5-ամյակին, որին մինչև հիմա ես այն սիրով պահում ու հիշում եմ:

 

-Ինչպե՞ս ընտրեցիք երգչի  մասնագիտությունը:

- Ես երբեք երաժշտության հանդեպ անտարբեր չեմ եղել. միշտ սիրել եմ, անգամ դպրոցական տարիների  միջոցառումներին երգել եմ: Ու իմ խնդրանքով էլ ծնողներս որոշեցին ինձ ուղարկել երաժշտական դպրոց, և հենց  այդտեղից էլ ամեն ինչ սկսվեց:

 

-Ո՞վ   է   Ձեր   ուսուցիչը  երգարվեստում:

-Որպես ուսուցիչ երգարվեստում չունեմ: Երգարվեստում ինձ համար ունեմ սիրված կատարողներ, և դեռևս օգտվում եմ այն  պաշարից,որը մինչ օրս ձեռք եմ բերել տարիների ընթացքում սովորելով:

 

-Ո՞ր  ժանրի երգերն են Ձեզ ավելի հոգեհարազատ:

- Փոփ,ռոք:

 

-Ինչպե՞ս  եք  վերաբերվում  ձախողումներին  ու  անհաջողություններին:

-Շատ նորմալ եմ վերաբերում:  2008-2013թթ. ընթացքում դեռ ձախողման ու անհաջողության չեմ հանդիպել, եղել է միայն այն, որ պետք է հիասթափություն ապրեի, որը կարող էր ձախողել այն, ինչին այսքան ժամանակ հասել եմ, բայց կողքիս ունենալով լավ ընտանիք ու սիրված ընկերներ, ոչինչ էլ չպատահեց ինձ հետ: Ամեն ինչն էլ մարդու համար է:


-Մարդկային  ո՞ր  որակներն  եք  առաջնային  համարում:

-Հավատարիմ և ոչ բամբասկոտ:

Սեր առաջին հայացքից…» եղել է նման դեպք Ձեզ հետ, և արդյոք այժմ սիրահարված եք:

-Իհարկե եղել է, բայց այժմ սիրահարված չեմ:

 

-Ինչի՞  եք  պատրաստ   հանուն  Ձեր  սիրո:

-Երբ որ սիրահարվեմ, այն ժամանակ էլ պատրաստ կլինեմ ինչ-որ բաներ անելուն:

 

-Ո՞րն  է  համարվում  Ձեր  ամենամեծ ձեռքբերումը:

-Իմ ամենամեծ  ձեռքբերումն  իմ ընտանիքն է:

 

-Ձեր մասին լսած ասեկոսեներից ո՞րն է Ձեզ զայրացրել և ո՞րը զվարճացրել:

-Դեռ այնպիսի բան չեմ լսել, որը կզայրացնի:

 

-Ի՞նչ  ծրագրեր  ունեք առաջիկայի համար:

- Պատրաստվում եմ ձայնագրել նոր երգ, և աշնանը կնկարահանեմ նոր տեսահոլովակ:

 

-Երկրպագուների մեջ ինչն  ե՞ք  առավել գնահատում:

-Իմ երկրպագուները այնքան լավն են, այնքան հավատարիմ ու համախմբված,որ այդ հատկանիշների համար էլ գնահատում եմ նրանց: 

 

-Ի՞նչ  կմաղթեք  Ձեր  հանդիսատեսին  և  երկրպագուներին:

-Ուզում եմ ասել, որ իրենց շատ-շատ եմ սիրում, եթե իրենք չլինեն`իմ կատարած աշխատանքը  ոչինչ է: Ես երբեք չեմ հիասթփեցնի իմ երկրպագուներին, ու մաղթում եմ, որ ամենակարևորը լինեն առողջ:

 

Հարցազրույցը`  Երվանդ  Մարեյանի

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին