▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Տիգրան Գասպարյանի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել. Վահե Շահվերդյան

2008թ. օգոստոսին  Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գեղարվեստական ղեկավար Վահե Շահվերդյանը մշակույթի նախարարի որոշմամբ հեռացվեց պաշտոնից: Այն ժամանակ Շահվերդյանին, ում համար նախարարի որոշումն անակնկալ էր ու խիստ անսպասելի, ասվեց ընդամենը հետևյալը` Թատրոնը չունի գեղարվեստական ղեկավարի հաստիքի կարիք, քանի որ այն պետք է բաց դաշտ դառնա բեմադրիչների համար:

«Եթե անգամ ես իրենց չէի բավարարում, կարող էին ուրիշին վստահել այդ պաշտոնը, բայց որդեգրվեց գեղարվեստական ղեկավարի հաստիքից ընդհանրապես հրաժարվելու քաղաքականություն, ինչն  առ այսօր ինձ համար անընդունելի ու սխալ է»,-Asekose.am-ի հետ զրույցում նշեց բեմադրիչը:

Շահվերդյանի  խոսքով` այդ իրադարձությունների ընթացքում և առ այսօր ինքը Տիգրան Գասպարյանի հետ (ներկայումս Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր ռեժիսորն է) որևէ կոնֆլիկտ չի ունեցել. «Տիգրան Գասպարյանի հետ երբեք կոնֆլիկտ չեմ ունեցել, կարծում եմ` ինքն էլ ինձ հետ որևէ կոնֆլիկտ չունի»:

Իսկ հարցին, որ որդու` Սուրեն Շահվերդյանի ներկայացումներն առ այսօր չեն ներկայացվում Սունդուկյանի բեմից, բեմադրիչը պատասխանեց. «Սուրենի ներկայացումները կատեգորիկ հանված են խաղացանկից, բայց դրան անդրադառնալ չեմ ուզում, անիմաստ է այդ խոսակցությունը, միայն կասեմ, որ շատ տաղանդավոր երիտասարդ բեմադրիչների կողքին Սուրենն ունի իր ուրույն տեղը, և եթե այսօրվա Մայր  թատրոնը նրա անհրաժեշտությունը չունի, ապա դա թատրոնի խնդիրն է»:

Մշակույթի նախարարի մասին վերաբերմունքի, արվեստագետներին տրվող կոչումների, Մայր թատրոնից նոր բեմադրությունների առաջարկ չստանալու և բազմաթիվ այլ հարցերի շուրջ զրույցի ամբողջական հեռուստատարբերակը կարող եք դիտել կիրակի օրը ASEKOSE.am-ի «Բացարձակ արժեք» հաղորդման շրջանակներում:

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Հասարակություն ավելին