Տարոն Մարգարյանը մեկնել է Մոսկվա, սակայն՝ ոչ մշտական բնակության. Այս մասին Asekose.am-ի հետ զրույցում նշեց Արթուր Գևորգյանը, ով Երևանի նախկին քաղաքապետի մամուլի պատասխանատուն էր:
« Երբ մարդուն օդանավակայանում տեսնելը կարող է հիմք հանդիսանալ, որ պնդեն, թե ընդմիշտ հեռանում է երկրից, դա արդեն վեր է անգամ երևակայության սահմաններից։ Տարոն Մարգարյանն ապրել, ապրում ու ապրելու է Երևանում։ Թող որևէ մեկը չկասկածի անգամ, որ դա այդպես է»,-նշել է Արթուր Գևորգյանը:
Հիշեցնենք, որ համացանցում մի լուսանկար է տարածվել, որի հեղինակը պնդում էր, թե Տարոն Մարգարյանին տեսել են Մոսկվայի Շերեմետևո օդանավակայանում: Հայտնվում էր նաև, թե վերջինս ընդմիշտ լքել է Հայաստանը: