▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Նրանք հանդես եկան ոչ որպես ադրբեջանցի, այլ՝ լրագրող, իսկ Դուք հիմա որպես հայ եք խոսում

Այսօր ադրբեջանական լրատվական կայքերից մեկը՝ Vesti.az-ը, տեղեկություն էր հրապարակել այն մասին, որ Խաղաղարար նախաձեռնությունների կովկասյան կենտրոնի տնօրեն Գեորգի Վանյանը ներողություն է խնդրել ադրբեջանցի դիվերսանտների ընտանիքներից. (Армянин принес извинения семьям попавших в плен в Кельбаджаре азербайджанцев): Կայքն այլ մանրամասներ չէր հաղորդում, ուստի ASEKOSE.am-ի թղթակիցը կապ հաստատեց Գեորգի Վանյանի հետ՝ խնդրելով մեկնաբանել:

Հարցին արդյո՞ք իսկապես ներողություն է խնդրել, Գեորգի Վանյանը պատասխանեց, որ կուղարկի ամբողջական տեքստը, ինչից հետո ամեն ինչ պարզ կդառնա:

Քիչ անց Գեորգի Վանյանն ուղարկեց մեզ տեքստը, որ ռուսերենով ներկայացնում ենք առանց խմբագրման.

 Поступают разные информации с разных ракурсов по вопросу заложников от СМИ обеих республик. А какова обстановка на самом деле? Пользуется ли Армянская сторона этой обстановкой для своих интересов.

Информационное поле Армении и непризнанной НКР, включая заявления официальных лиц – это зона действия путинских агентов. Здесь нет политики и нет интересов. Ситуация с заложниками – тупиковая.

В данном случае я не вижу никаких возможностей для правозащиты на гражданском уровне и не вижу возможности объективного расследования. Прошу прощения у родных и близких Дильгама Аскерова и Шахбаза Гулиева, за столь резкое и необнадеживающее заявление. Надеюсь, не все потеряно, и давление, оказываемое президентом Азербайджана, сможет сыграть роль в судьбе заложников.

Մի շարք հարցերի պատասխաններ ստանալու ակնկալիքով կրկին կապ հաստատեցինք Գեորգի Վանյանի հետ.

-Պարոն Վանյան, ստացա Ձեր տեքստը, շնորհակալություն: Որոշ հարցեր անհասկանալի են, կխնդրեի մեկնաբանեք:

-Այսինքն՝ ես իմ գրածները մեկնաբանե՞մ:

-Ոչ, ես անհասկանալի  հարցեր ունեմ, որոնց մեկնաբանությունն եմ ակնկալում: Դուք նշում եք, որ իրավիճակն այնպիսին է, որ հնարավորություն չկա օբյեկտիվ հետազոտություն անցկացնել ու զբաղվել իրենց իրավունքների պաշտպանությամբ: Ճի՞շտ է:

-Այո:

-Եվ դրա համար ներողությու՞ն եք խնդրում նրանց ընտանիքների անդամներից:

-Ոչ, դրա համար չեմ ներողոթյուն խնդրում: Ուշադիր կարդացեք հա՞: Прошу прощения у родных и близких Дильгама Аскерова и Шахбаза Гулиева, за столь резкое и необнадеживающее заявление. Ես իմ կտրուկ  հայտարարության համար եմ ներողություն խնդրում և անմխիթար ընտանիքի համար: Խնդրում եմ տեքստը ուշադիր կարդացեք, հետո նոր հարցեր տվեք, հա՞ Հասմիկ ջան:

- Նույնիսկ այդ պարագայում դա ինձ համար հասկանալի չէ:

- Ի՞նչը հասկանալի չի: Հիմա  ես բացատրեմ ինչն է պատճառը, որ Ձեզ հասկանալի չէ:

-Բացատրեք:

-Ուրեմն՝ մենք բոլորս, իհարկե ոչ ես, մեր հանրությունը՝   և՛ քաղաքական գործիչները, և՛ հասարակական գործիչները, և՛ լրագրղները, և՛ դիվանագետները,  և՛ պետական կառույցի ներկայացուցիչները.  բոլորը խոսում են….  այնինչ յուրաքանչյուրը պետք է խոսի իր լեզվով: Դիվանագետն իր լեզվով, իրավապաշտպանն իր լեզվով, տաքսու վարորդն իր լեզվով: Մեր ամբողջ ողբերգությունների ողբերգությունը սա է, ու  դրա համար մենք ունենք այսօր այս վիճակը. խեղկտակության վերածված արտաքին քաղաքականություն և կազարմայի վերածված ներքին քաղաքականություն: Այ եթե ամեն մարդ խոսի իր լեզվով, յուրաքնչյուր գործիչ, յուրաքանչյուր ոլորտի ներկայացուցիչ իր լեզվով խոսի, այսպես չի լինի:  Ես խոսել եմ իմ լեզվով: Եթե Ձեր ականջի համար խորթ է,  որ ես չեմ խոսել շարքային պրոպագանդիստի լեզվով, դա արդեն իմ խնդիրը չէ: Որովհետև երբ որ Խոջոյանները գերության մեջ էին, ո՞վ էր զբաղվում Խոջոյաններով: Իսկ Հայաստանից գնացած հոխորտանքները ընդամենը դժվարացնում էին մեր գործը: Եվ եթե Աստված մի արասցե վաղը նորից գերության մեջ ունենանք սահմանամերձ գոտու բնակիչներ, նորից մենք ենք դրանով զբաղվելու: Իսկ հայհոյողները  հայհոյելու են, հայհոյելու են նրանց, ում մոտ գերության մեջ են մեր քաղաքացիները: Եթե ուզում եք, որ այդ բանը միշտ շարունակվի… ես չեմ ուզում, որ շարունակվի, հասկանու՞մ եք:

- Պարոն Վանյան, ոչ միայն ինձ համար է անհասկանալի, այլ շատ-շատերի ու օբյեկտիվ պատճառներով..

-Ես խնդրում եմ շատ-շատերի անունից մի խոսեք:

- Ես վստահ եմ ասում, բայց այս դեպքում կխոսեմ իմ անունից, թեպետ վստահ եմ, որ շատերն են այդպես կարծում: Հիմա իմ անունից եմ խոսում:

-Եկեք այսպես պայմանավորվենք: Ես Ձեր ցանկացած հարցի կպատասխանեմ, բայց գրավոր: որովհետև հերիք է արդեն:

-Լավ, ես իմ հարցը վերջացնեմ…

-Որպեսզի իմ պատասխանները մեկին մեկ գնան, որ ամեն մեկն իր մեկնաբանությունն անի, այլապես շատերը կարծում են, էս են անում… Իսկ շատերի պե՞տքն ա, որ  մեր հայրենակիցները սահմանամերձ գոտում սնայպերի տակ են: Իսկ շատերն հետաքրքրու՞մ ա, որ հայ-ադրբեջանական ճակատը չի վերահսկվում, որ կարող է հովիվը հանգիստ անցնել  սահմանի մյուս կողմը…

-Հիմա մենք տարբեր բաների մասին ենք խոսում:

-…որ գյուղացին կարող է հողագործությամբ զբաղվել ու գան տանեն..

-Ես ուղղակի որպես հայ սպասում էի, որ  այս հայտարարության մեջ կնշվեր, որ իրենք ոչ թե заложник են, այլ դիվերսանտ ու հանցագործ են, սպանել են 17-ամյա երեխայի...

-Այսինքն՝ հայտարարել՝  անմեղության կանխավարկածը հաշվի չառնելո՞վ...

-Բայց ապացուցված է, որ սպանել են...

-Այսինքն՝ հայ լինելը մասնագիտությու՞ն է:  Այսինքն՝ հայ լինելը նշանակում է դատարա՞ն լինել: Անմեղության կանխավարկածը խախտել ու հայտարարել, որ հանցագործ են ու դիվերսա՞նտ են: Նույնը նրանք հայտարարում էին մեր Խոջոյանների համար: Բայց ադրբեջանցի իրավապաշտպանները մեզ օգնեցին և Խոջոյաններին վերադարձրեցին, ադրբեջանցի լրագրողները օգնեցին վերադարձրեցինք: Նրանք որպես ադրբեջանցի հանդես չեկան: Նրանք հանդես եկան որպես լրագրող, իսկ հիմա Դուք որպես հայ եք հանդես գալիս:

-Ես միշտ եմ որպես հայ հանդես գալու, անկեղծ ասում եմ Ձեզ: Ուրիշ կերպ չի կարող լինել:

-Դա մասնագիտությու՞ն է,  Հասմիկ ջան:

-Առաջին հերթին ինձ համար իմ ազգային շահն է կարևոր, հետո նոր մասնագիտական, պարոն Վանյան: Դա միանաշանակ այդպես է:

-Այսինքն՝  Դուք անմեղության կանխավարկած եք խախտում, առանց դատավարության: Դատարանի գործառույթ եք վերցնում Ձեր վրա և պիտակնե՞ր եք փակցնում: Առանց հաշվի առնելու, որ .... դա՞ է Ձեր ազգային շահը...

 

Հեղինակ՝

Հասմիկ Գյոզալյան

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին