Վրացի հայտնի սոպրանո Թամար Իվերին ֆեյսբուքյան իր էջում նույնասեռականների վերաբերյալ հետևյալ գրառումն է կատարել. «Ես հպարտ եմ զգում այն փաստից, որ վրաց հասարակությունը դեմ է նույնասեռականների շքերթին։ Երբեմն հարկավոր է մի քանիսի դեմքը ջարդել, որ ապագայում քեզ որպես ազգ հարգեն ու քեզ լուրջ վերաբերվեն։ Խնդրում եմ, մի՛ օգնեք Արևմուտքի եռանդուն ջանքերին, որոնք ուղղված են «արտաթորանքից ստեղծված զանգվածներին» մարդկանց մտածողության շրջանակներում տեղավորելուն»:
Ինչից հետո ոչ միայն քննադատության ալիք է բարձրացել, այլև Ավստրալիայի օպերայի տնօրինությունն Իվերիին աշխատանքից զրկելու որոշում է կայացրել: Վրացուհին զրկվել է պայմանագրից, որի համաձայն պետք է ելույթ ունենար «Օթելլոյի» բեմադրությունում՝ որպես Դեզդեմոնա։
Ուշագրավն այն է, որ Իվերին մեղքը բարդել է ամուսնու վրա` ասելով, որ գրառման հեղինակն իր հավատացյալ և նույնասեռականներին չհանդուրժող ամուսինն է: