▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Սայադին օգնելու լուրերն ամբողջովին սուտ են. հիվանդանոցը հոգացել է աչքի պրոթեզավորման բոլոր ծախսերը

Այսօր առավոտյան աչքը կորցրած 16-ամյա  Սայադի քրոջ կողմից ֆեյսբուքում հայտնվել էր գրառում, որտեղ նշվում էր, որ եղբոր աչքը պրոթեզավորելու համար գումար է հարկավոր ու խնդրել բարի մարդկանց օգնությունը:

Asekose.am-ը կապ հաստատեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական Աշոտ Դավիդյանցի հետ ով նշեց, որ տարածված ինֆորմացիան ամբողջովին սուտ է:

«Մի քանի օր առաջ մենք արդեն սկսել ենք զբաղվել Սայադի աչքի պրոթեզավորման, վերականգնողական ծրագրով: 3-4 օր առաջ մեր բաժանմունքի ժամանակավոր ղեկավար բժշկուհին ներկայացրել է խնդիրը ղեկավարին,  որից հետո գրվել է համապատասխան զեկուցագիրը, որի մեջ մեր տնօրենը մակագրել է՝ տալով դրական ընթացք բժշկական կենտրոնի հաշվին: Այսինքն ամբողջովին վերականգնողական ծախսերը ԲԿ-ն վերցնում է իր հաշվին: Խոսքը ոչ միայն մեր հիվանդանոցի մասին է, այլ մասնագիտական այն լաբորատորիայի, որտեղ վերցնում են հիվանդի աչքի չափսերը և կատարում մնացած բուժումը՝ ապահովելով ինչպես ժամանակավոր, այնպես էլ մշտական պրոթեզավորումով: Դեռևս երեք օր առաջ մենք հոգացել ենք բոլոր այդ ծախսերը: Այս ամենի մասին տղայի ծնողներին տեղեկացրել ենք երեկ, իսկ այսօր ես նրանց հետ հանդիպել եմ հասկանալու՝ ինչ պլաններ ունեն ապագայում և ուղորդելու գնալ այն կլինիկան, որտեղ  կարող են բժշկական ծառայություններից օգտվել ամբողջովին անվճար»:

Այն նկատառման՝ արդյոք տղայի ծնողները տեղյակ են եղել իրենց աղջկա գրառման մասին, Աշոտ Դավիդյանցն ասաց.

«Ծնողների խոսքով իրենք շոկի մեջ են և իրենք էլ տեղյակ չեն այդ գրառման մասին: Զանգահարեցին իրենց աղջկան, ով ասաց, որ ինքը նույնպես տեղյակ չէ, և ֆեյսբուքյան իր էջով մեկ ուրիշն է տարածել այդ տեղեկատվությունը:

Մեր այն հարցին, թե հնարավոր է այդ ամենն արված էր այլ տարբերակով գումար աշխատելու նպատակով պարոն Դավիդյանցն ասաց.

«Այդ մասին ոչինչ չեմ կարող ասել՝ ամեն մարդ տարբեր ձևերով է գումար աշխատում, բայց այն ինչ վերաբերվում է մեր հիվանդանոցին, թե իբրև ոչնչով չենք օգնել ու աջակցել Սայադին, այդ դեպքում մենք պարզապես չենք կարող չխոսել»,-Asekose.am-ի հետ զրույցում իր խոսքը եզրափակեց «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ»  բժշկական կենտրոնի տնօրենի խորհրդական Աշոտ Դավիդյանցը:

Հեղինակ՝ Անահիտ Հարությունյան

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին