Ինչպես հաղորդում է ռուսական Russia Today-ը, Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարությունը խոսել է Սիրիայից հայերի տեղափոխումը Հայաստան իրականացնելու գործում ՌԴ հնարավոր աջակցության մասին:
Լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ ՌԴ արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան ասել է.
«Եթե կա պաշտոնական տեղեկություն, կան նամակներ Սիրիայի տարածքում բնակվող հայերից, ովքեր ցանկանում են տեղափոխվել Հայաստան, ապա նրանք պետք է համապատասխան ձևով այդ մասին տեղեկացնեն Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանը ու համապատասխան օրգաններին: Հայաստանն էլ եթե դրական է նայում հարցին, պետք է դիմի այս կամ այն կողմին, որը կարող է նման օգնություն ցուցաբերել»: