▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Եղբայրների հետ ինքնակամ սեռական հարաբերություններից հետո ասել է, որ իրեն բռնաբարել են

Դատական տեղեկատվական համակարգից տեղեկանում ենք, որ դատարանը կայացրել է սուտ մատնության մեջ մեղադրվող 23-ամյա Մերի Գաբրիելյանի վճիռը: Ըստ մեղադրական եզրակացության` Մ. Գաբրիելյանը 2013թ. ներկայացել է Եղեգնաձորի ոստիկանության բաժին և պատմել, թե իր երկու եղբայրները` Արման և Անդրանիկ Գալստյանները, իր կամքին հակառակ՝ խմբակային սեռական հարաբերություններ են ունեցել իր հետ: Սակայն այս մեղադրանքն ավելի ուշ հենց կնոջ դեմ է շրջվել: Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 333 հոդվածի չափանիշներով (սուտ մատնություն): Իրականում քննությամբ պարզ է դարձել, որ կինը կենակցել է եղբայրների հետ իր կամքով և առանձին-առանձին:

Տևական ժամանակ հանդիպելուց և սեռական հարաբերություններ ունենալուց Արման Գալստյանի հետ, Մերին չի կարողացել համակերպվել այն փաստի հետ, որ տղամարդը որոշել է խզել իր հետ կապերը` ընտանեկան խնդիրներից խուսափելու համար: Նրա հետ հարաբերությունները շարունակելու նպատակով կինը դիմել է նրա հորեղբոր որդուն` Անդրանիկ Գալստյանին` խնդրելով միջնորդել ու հաշտեցնել իրենց, բայց վերջինը հրաժարվել է:

Դրանից հետո Վայոց ձորի մարզի Վերնաշեն համայնքի վարչական տարածքում գտնվող, Օնիկ Մկրտչյանին պատկանող տնակում Մերի Գաբրիելյանն իր կամքով Անդրանիկ և Արման Գալստյանների հետ մեկական անգամ սեռական հարաբերություն ունենալու պարագայում, վրեժխնդրության շարժառիթից ելնելով, հաջորդ օրը կատարել է սուտ մատնություն, թե Գալստյանները սպառնալիքների ազդեցության տակ խմբով իրեն բռնաբարել և իր նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ են կիրառել:

Եղեգնաձորի ընդհանուր իրավասության դատարանը, քննելով գործը, Մերի Գաբրիելյանին մեղավոր է ճանաչել եւ դատապարտել 1 տարվա ազատազրկման, սակայն պատիժը նրա նկատմամբ պայմանականորեն չի կիրառվել. դատարանը սահմանել է փորձաշրջան՝ 2 տարի ժամկետով։ 

Asekose.am-ի նյութերի հետ կապված Ձեր տեսակետը, պարզաբանումը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին․ այն անմիջապես կզետեղվի կայքում
Բլոգ ավելին