▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Կարեն Կարապետյանն իր տիկնոջն առաջին անգամ ներկայացրել է հանրությանը

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցած Սուրբ Ծննդյան և Աստվածահայտնության պատարագին Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանը ներկա է գտնվել տիկնոջ հետ: 

Ներկաները նկատել են, որ դա առաջին հանրային միջոցառումն է, երբ վարչապետը մասնակցում է տիկնոջ հետ:

ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, որ, ի դեպ, պատարագին այս անգամ միայնակ էր ներկայացրել՝ առանց իր կյանքի երկարատև ուղեկցի, ըստ ականատեսների՝ մի լավ ուսումնասիրել է հանրության առաջ առաջին անգամ հայտնված վարչապետի տիկնոջը, ինչը երևում է նաև լուսանկարներից մեկում:

Հատկանշական է, որ ՀՀ վարչապետի  պաշտոնում նշանակվելուց հետո մամուլը բազմից գրել էր Կարեն Կարապետյանի ընտանիքի՝  դստեր, փեսայի,  որդիների մասին՝ ներկայացնելով նրանց լուսանկարները, սակայն երբեք չէր անդրադարձել վարչապետի տիկնոջը: 

Նշենք, որ Կարեն Կարապետյանի տիկինը՝ Աստղիկ/Ասյա/  Հենրիկի Կարապետյանը,  տնային տնտեսուհի է, հասարակական որևէ գործունեությամբ չի զբաղվում:

 

Հեղինակ՝ 

Ա.Գրիգորյան 

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Բլոգ ավելին