Newmag-ը գրում է, որ հավաստի աղբյուրները նշում են, որ Քիմ Քարդաշյանը ընտրել է Երևանի հյուրանոցներից մեկի, բնականաբար, ամենաթանկ` «Նախագահական» համարը, ինչպես նաև մի քանի այլ բարձր կարգի համարներ: Համարները հագեցած կլինեն անլար գերարագ ինտերնետով, մի քանի հեռուստացույցով, հանգստի առանձնացված սենյակով, մեծ «king» չափի մահճակալով, բազմոցներով ու նվազագույնը երկու լոգարանով, ինչպես նաև նրանց սենյակից կբացվի հրաշալի տեսարան դեպի Հանրապետության Հրապարակ: Բարձրակարգ սենյակների գները սկսվում են մոտ 375.000 դրամից և հասնում միչև կես միլիոն դրամ (գները ճշտված են booking.com և այլ օնլայն ամրագրման կայքերից):
Ներկայացնում ենք այն սենյակների լուսանկարները, որոնցում կհանգրվանի Քիմն` ընտանիքի հետ:
Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում