▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Չեմ սիրում հանրությանը ներկայանալ հիմար երևույթներով. Անուշիկ Առաքելյան

Դիտեք նաև՝

Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցն է դերասանուհի Անուշիկ Առաքելյանը:
-Անուշիկ, առաջինը ուզում էի իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որ «Բախտաբեր» հեռուստասերիալը արդեն ավարտվեց, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:
-  Այս շրջանում սովորում եմ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, հիմա խաղում եմ «Օսկար» ներկայացման մեջ, բացի այդ մի քանի առաջարկներ էլ ունեմ, բայց դեռ փորձում եմ հասկանալ, որ թե որն է ինձ  ավելի հարմար, քանի որ ուզում եմ զբաղվել իմ նախագծած հաղորդմամբ:
-Մի փոքր կպատմե՞ք նախատեսվելիք հաղորդումից:
- Չեմ ուզում խոսել այդ հաղորդումից, քանի որ այն դեռ շատ հում վիճակում է: Միայն կասեմ, որ այն ժամանցային ձեւաչափում չի լինի, այլ կլինի ինտելեկտուալ ձեւաչափում, որտեղ կփորձեմ ներառել բեմ երեւույթը: Դեռեւս փորձում եմ հասկանալ, թե որքանով այն ինձ մոտ լիարժեք  կստացվի, որպեսզի ինձ թույլ տամ ներկայացնել այն:
-Անուշիկ, հետուստադիտողի շրջանում «Բախտաբեր» հեռուստասերիալից հետո ավելի մեծ ճանաչում ունեցաք, թեպետ այդ հեռուստասեիալում դուք գլխավոր հերոսուհուն չէիք մարմնավորում, բայց կարողացաք Ձեր խաղով տպավորվել եւ նորովի սիրվել: «Բախտաբերի» 2-րդ եթեթրաշրջանում դուք կրկին կնկարահանվե՞ք:
-   Նախ պետք է ասեմ, որ չէի էլ ցանկանա այդ սերիալում գլխավոր կարպարին մարմնավորել եւ շատ գոհ եմ իմ կերպարի ընտրությունից: Երկորդ եթերաշրջանում կրկին կխախամ այստեղ, թե ոչ, վստահ չեմ կարող ասել, որովհետեւ ամեն բան ընթացքի մեջ է եւ չգիտեմ, թե ինչ ապագա կունենան դրանք: Ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ, «Բախտաբերի» 2-րդ եթեթրաշրջանում չեմ խաղա:
-Եթե հետեւենք Ձեր հեռուստատեսային խաղացանկին, ապա կնկատենք, որ դուք հիմնականում մարմնավորում եք ուժեղ եւ 
ուզածին համռորեն հասնող կնոջ, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք պայմանավորում ռեժիսորների նման ընտրությունը, եւ ի՞նչ 
ընդանրություններ ունեք Ձեր կերտած հերոսների հետ, իրականում դուք Ձեզ ուժեղ համարո՞ւմ եք:
-  Մարդիկ թյուր կարծիք ունեն ուժեղ կնոջ վերաբերյալ: Ուժեղ լինում են էությամբ, հոգով, բայց ոչ արարքներով: Երբեմն մեր կանայք սպորտային կազմվածք ունեցոք տղամարդկանց համարում են ուժեղ, մինչդեռ ճիշտ հակառակը: «Բախտաբեր»-ում Իռենը վրեժխնդիր էր լինում, իսկ ուժեղ կինը նման քայլի երբեք չի դիմում եւ կյանքից ժամանակ չի վատնում անիմաստ վրեժի վրա: Իմ կյանքն ավելի թանկ է ու զբաղված, որ վատնեի նման բանի վրա, հետեւաբար, կարծում եմ, որ Իռենը ուժեղ չէր, ավաղ: Իսկ ռեժիսորների ընտրությունը պայմանավորված է իմ իրական էության հետ, որը, ներեցեք անհամեստության համար, բավական ուժեղ է: Բնականաբար ինձ տեսնելով, առավել եւս ձայնիցս ելնելով ռեժիսորները ինձ համար ընտրում են նման կերպարներ, պարզապես նրանք երեւի չգիտեն, թե իրական ուժեղ կինը որն է (գուցե տղամարդու համար դա է ուժեղ կինը): Իմ արտաքինը եւ էությունը թույլ, խեղճ կամ գյուղից եկած կնոջ բացառապես չի համապատասխանում, երեւի պատճառներից իրականը հենց դա է:
-Անուշիկ, կա՞ դեր, որի մասին երազում եք եւ ո՞ւմ հետ կցանկանայիք բեմ բարձրանալ կամ գուցե նկարահանվել:
-  Եթե խոսենք բեմի մասին, ապա կցանկանայի խաղալ Լեդի Մակբեթ, Շամիրամ, իսկ գեղարվեստական ֆիլմում երազում եմ խացալ Էնթոնի Հոփկինսի հետ:
Հանրությունը ձեր մասին շատ քիչ բան գիտի, միաժամանակ, մարդիկ սիրում են սիրելի արտիստից ամեն բան իմանալ, 
կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին, կամ այլ կերպ ասած՝ անձնական կյանքի մասին:
 
-    Ես չեմ սիրում հանրությանը ներկայալ հիմար երեւույթներով՝ «Անուշիկ Առաքելյանը մազերը ներկել է», շոկ, կամ «Անուշիկ Առաքելյանը մեքենա է գնել» եւ նման անիմաստ գրառումներ է կատարել ուշադրություն գրավելու համար: Ես որեւէ մեկի անձնականը չեմ քննարկում եւ թույլ չեմ տալիս քննարկել իմը: Թող խոսեն այն ժամանակ, երբ ես լուրջ գործ արած կլինեմ, սակայն չեմ կարծում, որ հաղորդում վարելը կամ բեմում, սերիալում խաղալը լուրջ գործ է, որի մասին պետք է գրել կամ խոսել, այ եթե մեկի կյանքը փրկեի կամ հանրությանը պիտանի մի բան անեի, խնդրեմ, թող խոսեն ինչքան ուզում են:
-Եթե փորձեք կարճ բնորոշել Ձեզ՝ ինչպիսի՞ն եք:
-  Իմ ամենասաիրելի խոսքն է հայտնի մեջբերումը՝ «Ես մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:
-Անուշիկ, հետաքրքիր է՝ Ձեզ համար երջանիկ լինելու կատարյալ վիճակը ո՞րն է:
-    Երջանիկ եմ, երբ արթնանում եմ եւ տեսնում ե դստերս՝ Նանեի պայծառ, սիրուն ու վարդագույն դեմքը, երբ գրկում է ինձ, կամ տեսնում եմ, որ ուսման մեջ հաջողության է հասնում, որ սիրում է գրականությունը, որ բարի է, ազնիվ, սա է երջանկությունը: Հուսամ, որ կարողացել եմ ու կկարողանամ իդեալական մարդ ու կին դաստիարակել նրան:
 -Բացի դերասանական արվեստից, կա՞ մեկ այլ ոլորտ, որը Ձեզ հետաքրում է:
-  Բացի դերասանական արվեստից ինձ հետաքրքրել է երաժշտությունը: Շատ եմ սիրում եւ կցանկանայի ինձ փորձել ջազի մեջ (դե սա պարզապես միտք է կամ ցանկություն):
-Ի՞նչ կցանկանաք ավելացնել:
-    Ավելացնել թերեւս այն, որ մեր հեռուստատեսությունը բավական վատ որակի մեջ է, լճացել է, ավելի ճիշտ ճահճացել է, իսկ  դա վտանգավոր է: Արդեն երկար տարիներ է, ինչ այս ոլորտում եմ, բայց ցավոք որակյալը մնում է դուրս, իսկ անհամապատասխան մարդիկ հայտնվում են եթերում:

Life.panorama.am-ը գրում է, որ զրուցել է դերասանուհի Անուշիկ Առաքելյանի հետ:

Անուշիկ, առաջինը ուզում էի իմանալ, թե ինչո՞վ եք այս շրջանում զբաղված, քանի որ «Բախտաբեր» հեռուստասերիալն արդեն ավարտվեց, առաջիկայում ի՞նչ ծրագրեր կան նախատեսված:

Այս շրջանում սովորում եմ Երեւանի Թատրոնի եւ կինոյի պետական ինստիտուտի մագիստրատուրայում: Ինչ վերաբերում է առաջիկա ծրագրերին, հիմա խաղում եմ «Օսկար» ներկայացման մեջ, բացի այդ մի քանի առաջարկներ էլ ունեմ, բայց դեռ փորձում եմ հասկանալ, որ թե որն է ինձ ավելի հարմար, քանի որ ուզում եմ զբաղվել իմ նախագծած հաղորդմամբ:

Մի փոքր կպատմե՞ք նախատեսվելիք հաղորդումից:

Չեմ ուզում խոսել այդ հաղորդումից, քանի որ այն դեռ շատ հում վիճակում է: Միայն կասեմ, որ այն ժամանցային ձեւաչափում չի լինի, այլ կլինի ինտելեկտուալ ձեւաչափում, որտեղ կփորձեմ ներառել բեմ երեւույթը: Դեռեւս փորձում եմ հասկանալ, թե որքանով այն ինձ մոտ լիարժեք  կստացվի, որպեսզի ինձ թույլ տամ ներկայացնել այն:

Անուշիկ, հետուստադիտողի շրջանում «Բախտաբեր» հեռուստասերիալից հետո ավելի մեծ ճանաչում ունեցաք, թեպետ այդ հեռուստասեիալում դուք գլխավոր հերոսուհուն չէիք մարմնավորում, բայց կարողացաք Ձեր խաղով տպավորվել եւ նորովի սիրվել: «Բախտաբերի» 2-րդ եթեթրաշրջանում դուք կրկին կնկարահանվե՞ք:

Նախ պետք է ասեմ, որ չէի էլ ցանկանա այդ սերիալում գլխավոր կարպարին մարմնավորել եւ շատ գոհ եմ իմ կերպարի ընտրությունից: Երկորդ եթերաշրջանում կրկին կխախամ այստեղ, թե ոչ, վստահ չեմ կարող ասել, որովհետեւ ամեն բան ընթացքի մեջ է եւ չգիտեմ, թե ինչ ապագա կունենան դրանք: Ամեն դեպքում, ամենայն հավանականությամբ, «Բախտաբերի» 2-րդ եթերաշրջանում չեմ խաղա:

Եթե հետեւենք Ձեր հեռուստատեսային խաղացանկին, ապա կնկատենք, որ դուք հիմնականում մարմնավորում եք ուժեղ եւ ուզածին համռորեն հասնող կնոջ, հետաքրքիր է՝ ինչո՞վ եք պայմանավորում ռեժիսորների նման ընտրությունը, եւ ի՞նչ ընդանրություններ ունեք Ձեր կերտած հերոսների հետ, իրականում դուք Ձեզ ուժեղ համարո՞ւմ եք:

Մարդիկ թյուր կարծիք ունեն ուժեղ կնոջ վերաբերյալ: Ուժեղ լինում են էությամբ, հոգով, բայց ոչ արարքներով: Երբեմն մեր կանայք սպորտային կազմվածք ունեցոք տղամարդկանց համարում են ուժեղ, մինչդեռ ճիշտ հակառակը: «Բախտաբեր»-ում Իռենը վրեժխնդիր էր լինում, իսկ ուժեղ կինը նման քայլի երբեք չի դիմում եւ կյանքից ժամանակ չի վատնում անիմաստ վրեժի վրա: Իմ կյանքն ավելի թանկ է ու զբաղված, որ վատնեի նման բանի վրա, հետեւաբար, կարծում եմ, որ Իռենը ուժեղ չէր, ավաղ: Իսկ ռեժիսորների ընտրությունը պայմանավորված է իմ իրական էության հետ, որը, ներեցեք անհամեստության համար, բավական ուժեղ է: Բնականաբար ինձ տեսնելով, առավել եւս ձայնիցս ելնելով ռեժիսորները ինձ համար ընտրում են նման կերպարներ, պարզապես նրանք երեւի չգիտեն, թե իրական ուժեղ կինը որն է (գուցե տղամարդու համար դա է ուժեղ կինը): Իմ արտաքինը եւ էությունը թույլ, խեղճ կամ գյուղից եկած կնոջ բացառապես չի համապատասխանում, երեւի պատճառներից իրականը հենց դա է:

Անուշիկ, կա՞ դեր, որի մասին երազում եք եւ ո՞ւմ հետ կցանկանայիք բեմ բարձրանալ կամ գուցե նկարահանվել:

Եթե խոսենք բեմի մասին, ապա կցանկանայի խաղալ Լեդի Մակբեթ, Շամիրամ, իսկ գեղարվեստական ֆիլմում երազում եմ խացալ Էնթոնի Հոփկինսի հետ:

Հանրությունը ձեր մասին շատ քիչ բան գիտի, միաժամանակ, մարդիկ սիրում են սիրելի արտիստից ամեն բան իմանալ, կպատմե՞ք ձեր ընտանիքի մասին, կամ այլ կերպ ասած՝ անձնական կյանքի մասին:
 

Ես չեմ սիրում հանրությանը ներկայալ հիմար երեւույթներով՝ «Անուշիկ Առաքելյանը մազերը ներկել է», շոկ, կամ «Անուշիկ Առաքելյանը մեքենա է գնել» եւ նման անիմաստ գրառումներ է կատարել ուշադրություն գրավելու համար: Ես որեւէ մեկի անձնականը չեմ քննարկում եւ թույլ չեմ տալիս քննարկել իմը: Թող խոսեն այն ժամանակ, երբ ես լուրջ գործ արած կլինեմ, սակայն չեմ կարծում, որ հաղորդում վարելը կամ բեմում, սերիալում խաղալը լուրջ գործ է, որի մասին պետք է գրել կամ խոսել, այ եթե մեկի կյանքը փրկեի կամ հանրությանը պիտանի մի բան անեի, խնդրեմ, թող խոսեն ինչքան ուզում են:

Եթե փորձեք կարճ բնորոշել Ձեզ՝ ինչպիսի՞ն եք:

Իմ ամենասաիրելի խոսքն է հայտնի մեջբերումը՝ «Ես մի բան գիտեմ, որ ոչինչ չգիտեմ»:

Առավել մանրամասն` սկզբնաղբյուր կայքում

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Շոու-բիզնես ավելին