▲ Դեպի վեր

lang.iso lang.iso lang.iso

Ափսոս, որ արդեն 14 տարի է դու երկնքում ես ապրում, ես՝ երկրի դժոխքում .Անահիտ Բախշյան

Այսօր  Յուրի  Բախշյանը  դարձավ  67 տարեկան: Ծնունդդ շնորհավոր իմ լավ, իմ կյանքի ընկեր, իմ կես, իմ երեխաների հրաշալի հայր,իմ միակ Սեր: Ափսոս, որ արդեն 14 տարի է դու երկնքում ես ապրում, ես՝ երկրի դժոխքում, որքա՜ն եմ քեզ կարոտել, որքա՜ն են մեր երեխաներն ու թոռները քեզ կարոտել:Դու միայն Արփիին հասցրեցիր գրկել, այսօր Արփին դպրոցը փայլուն ավարտեց ու ֆրանսիական համալսարանում հրաշալի քննություններ հանձնեց: Մենք  արդեն  յոթ  թոռնիկ ունենք, Յուրա  ջան: Մեծ մխիթարություն  է, մխիթարվում եմ նաև նրանով, որ մեր ամբողջականությունը չենք կորցրել, ես այսօր էլ զգում եմ քո ներկայությունը, քո ամուր թիկունքն ու հովանավոր ոգին: Ես ամուր եմ քեզանով: Շնորհակալ և երախտապարտ եմ քեզ, իմ Սեր, իմ հրաշալի ու անկրկնելի Մարդ: Ծնունդդ շնորհավոր Յուրա ջաաաաաաաաաաաաաաան:

Անահիտ Բախշյանի գրառումը

Ֆեյսբուք

Վերահրապարակումներում` մտքերն ու ինֆորմացիան կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Ձեր տեսակետը կամ հերքումը կարող եք ուղարկել info@asekose.am-ին
Հասարակություն ավելին